Երեկ՝ դեկտեմեբրի 1-ին, կրկոցներ են հնչել Երևանում: ժամը 17:30-ի սահմաններում Բակունցի փողոցի բնակիչ, 64-ամյա Սուրեն Մարտիրոսյանը իր մոտ եղած ԻԺ 58 տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով իր տան պատուհանից կրակել է շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ: Ինչպես հայտնուոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանչով նշված վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել եմ, որ կրակոցը արձակվել է Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 2-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Իվան Մեյչիկովի ուղղությամբ: Նույն պահին կրակոցներ արձակող Ս. Մարտիրոսյանը բերման է ենթարկվել բաժին, ում մոտ հայտնբերվել է նաև ԻԺ 58 տիպի հրացանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանը իր քայլը պատճառաբանել է նրանով, որ էքսկավատորը շինարարական աշխատանքերի հետևանքով իր տունը վնասել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ էքսկավատորը աշխատում է «ԿԱԷՌ» ՍՊԸ-ում: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը