«Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ-ն չի եղել հարձակվող կողմը». Բաքուն Լևոն Մնացականյանից փորձել է «ցուցմունքներ» կորզել՝ ընդդեմ ՀՀ զինված ուժերի

Արցախը հայաթափված է, Պաշտպանության բանակը՝ կազմաքանդված, սակայն Ադրբեջանը շարունակում է պայքարել ՊԲ ունեցած հաջողությունների դեմ, դարձնել դրանք դատական քննության առարկա, այդ թվում՝ զորահանդեսները:

Մասնավորապես, հունիսի 5-ին Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ տեսանյութ է ներկայացվել 2012 թվականի մայիսին օկուպացված Ստեփանակերտում կայացած զորահանդեսից, և այս թեմայով հարցեր են ուղղվել ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ով ի պատասխան՝ հայտնել է՝ այդ ժամանակ ՊԲ շտաբի պետն էր, և պատասխանատու է եղել այդ զորահանդեսի նախապատրաստման համար:

Ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ, Լևոն Մնացականյանը հավելել է, որ 2-3 զորահանդեսի էլ Հայաստանի Հանրապետությունում է մասնակցել, իսկ օկուպացված Արցախում կազմակերպված զորահանդեսին ներկայացված են եղել հրետանային բոլոր միջոցները, և ոչ միայն:

«Դ-30, Դ-20 հաուբիցներ, ինչպես նաև՝ հակատանկային միջոցներ, Բ-21 «Գրադ», հրթիռային համակարգեր, եթե չեմ սխալվում՝ «Սմերչ», «Տոչկա-Ու»: Այդ զորահանդեսին ներկայացված են եղել այնպիսի զորատեսակներ, որոնք ՊԲ-ն իր զինանոցում չի ունեցել, դրանք զորահանդեսի համար Հայաստանից են տեղափոխվել, եթե չեմ սխալվում՝ «ԲՄ-80», «Տոչկա-Ու», «Սմերչ»»,- այս մասին, ադրբեջանական քարոզամեքենայի պնդմամբ, իբր ասել է Լևոն Մնացականյանը:

Այստեղ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի ռազմական օգնությունից օգտված Ադրբեջանի նենգության վրա. «դատական» այլ նիստերի ժամանակ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը՝ Լևոն Մնացականյանին, Բակո Սահակյանին հարցեր են ուղղվել՝ արդյո՞ք Արցախի տարածքում «Իսկանդեր-Մ», «Տոչկա-Ու» եղել է, որոնք կարող էին կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ, և պատասխանը հնչել է՝ ոչ:

Եվ հիմա Ադրբեջանը փորձում է ապացուցած լինել՝ կամ այդ զինատեսակները բերվել են Արցախ, ինչպես զորահանդեսների ժամանակ, կամ՝ ՀՀ տարածքից են կիրառվել 2020 թվականի պատերազմի ժամանակ:

Այսինքն, այս «ծրագրված» հարցաքննություններն իրականում ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ՝ անկախ նրանից, թե ով է եղել ղեկավարն այս կամ այն ժամանակահատվածում, հատկապես, երբ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվում իբր հայտարարել է նաև, որ ՊԲ-ն ՀՀ զինված ուժերի մաս է հանդիսացել, ուստի ՀՀ ՊՆ միջնորդությամբ, ՊԲ հրամանատարի նշանակումը սկզբում հաստատվել է ՀՀ նախագահի կողմից, այնուհետև՝ վարչապետի, ասել է թե՝ նաև Նիկոլ Փաշինյանի:

Ավելի ուշ հունիսի 5-ին կայացած «դատավարությանը» դարձյալ չի շրջանցվել 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:

Լևոն Մնացականյանն այս համատեքստում հայտարարել է, թե ՊԲ-ն ոչ թե հարձակվողի, այլ պաշտպանվողի դերում է եղել:

«Դիվիզիաների հրամանատարները ինձ զեկուցում էին իրավիճակը և խնդրում համապատասխան որոշում ընդունել: Այդ որոշումներն իմ կողմից հաստատվում էին»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Լևոն Մնացականյանը և իբր հավելել, որ ինքն էլ որպես ՊԲ հրամանատար՝ կատարվողի մասին տեղեկացրել է այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովին և ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Արտակ Դավթյանին, որից հետո իբր ԳՇ ղեկավարությունը ռեզերվային ուժերը կենտրոնացման գոտիներ դուրս բերելու հրաման է տվել:

Ադրբեջանական քարոզչամեքենան նույնիսկ հաղորդում է, թե իբր Լևոն Մնացականյանը դատարանում մանրամասնել է բոլոր խնդիրները, որոնք ՀՀ զինված ուժերից Ապրիլյան պատերազմի օրերին առաջադրվել է իրենց:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի կազմակերպիչը ՌԴ-ն է, և ոչինչ, որ 2016 թվականի ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր թուրք-ադրբեջանական ծրագրի իր վարկածը, ինչը, ըստ էության, իր «ձեռքով» կամ իր իշխանության օրոք իրականություն դարձավ:

Եվ այսօր, երբ տևական ժամանակ է՝ պարզ է դարձել, որ Բաքվի դատավարությունը Հայաստանի Հանրապետության դեմ է, և ոչ թե անձերի, տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները լուրջ չեն ընդունում այս վտանգը, որի մասին վկայում է նաև այն, որ Ադրբեջանի հետ այս թեմայով կառուցողական զրույց չի ստացվում:

Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, արդյո՞ք Էրդողանի հետ քննարկվել է Բաքվում պահվողների հարցը, ով ժամանակին «Ազովի» հրամանատարների ճակատագրին առնչվող՝ Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությունն էր խախտել։

Իսկ «դատական» հաջորդ նիստը հունիսի 12-ին է նշանակված՝ Մոնթե Մելքոնյանի զոհվելու տարելիցի օրը:

168.am

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են ՇՏԱՊ․ Քոչարյանը մենախցում է գտնվում․ փաստաբանը մանրամասներ է հայտնում նախագահի առողջական վիճակից (video) Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Սուրենյանը մանրամասներ է հայտնում Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Ներքին Հանդում գերեզման չեն գնում, քանի որ Բաքվի հսկողության ներքո է, բայց ասում եք՝ ինքնիշխան ենք (video) Փաշինյանի առաջ Ալիև՞ն է այս պահանջը դրել․ Մարիաննա Ղահրամանյան (video) Արարատի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ 7 հատ ծիրանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն եք փչացնում, որ․․․ Մանուկյան (video) Ջրի նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է Դուք ո՞վ եք ընդհանրապես… Քրիստինե Վարդանյանի կոպիտ խոսքը (video) Փաշինյանի հերթական սուտն է․ Կասկադի ոչ մի հողի հետ Քոչարյանի ընտանիքը որևէ կապ չի ունեցել. Մանուկյան (video) Սիրիայում զանգվածային ցույցեր են․ ո՞րն է պատճառը 224 զոհերի մասին մի բառ չասացի՛ք. դուք էս եք ու… Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Ջերմաստիճանը կհասնի մինչև +35-ի Էդգար Ղազարյանը նորից փաստերով տեղը դրեց Փաշինյանի ՔՊ-ին (video) Օրենքը չընդունվեց, ի՞նչ եք անելու. Տիգրան Աբրահամյանը՝ Գալյանին (video) Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել պատմական, մշակութային ժառանգությունը, չի կարող լռությամբ դիտարկել դրա ոչնչացումն ու յուրացումը․ Դանիելյան Նարեկ Կարապետյանի կոնկրետ հարցը՝ Գալյանին. «Ի՞նչու են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել…» (video) Ինչպիսի հեգնանք ու ամոթանք սեփական երկրների հիշողության ու ժառանգության նկատմամբ․ Դեմոյան Մեռելng է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին Այդպես էլ մեր երկրում չհայտարարվեց սգո օր, չհրապարակվեցին մեր տղերքի անունները մինչ այս օրը․ Սա է մեր իշխանությունների նկարագիրը․ Հարություն Մնացականյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am