Ձերբակալվել է ծագումով հայ ֆուտբոլային հայտնի դեմքերից Նորայր Նակիսը. Ձերբակալման պահին նրա հետ եղել է Թաթան. aysor.am

Ծագումով հայ, արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսը նոյեմբերի 30-ին ձերբակալվել է։ Արգենտինական առաջատար պարբերականները հեղեղված են ֆուտբոլային աշխարհում հայտնի դերակատարի ձերբակալության մասին լուրով։ Այս մասին գրում է aysor.am-ը: Արգենտինյան «Telefe» հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր Նակիսի ձերբակալությունից։ Ըստ աղբյուրի, ձերբակալությունը տեղի է ունեցել իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ դատարանի որոշմամբ։ Աղբյուրը տեղեկացնում է, որ Նորայր Նակիսը մեղադրվում է ֆուտբոլային ակումբի աջակիցների, որոնց Լատինական Ամերիկայում անվանում են «Barrabrava», հետ անօրինական գործունեության և փողերի լվացման մեջ։ Նակիսի հետ միասին ձերբակալվել է ևս 23 անձ, ովքեր կապ ունեն ավելի վաղ հարուցված այս քրեական գործի հետ։ Արգենտինական «La Nacion» պարբերականը անդրադարձել է Նակիսի անցյալին, ներկայացրել, որ ծագումով հայ Նակիսը եղել է վաճառական և իր կարողությունը հավաքել կտորեղենի ու ոսկեղենի վաճառքից։ Աղբյուրը նշում է, որ Նորայր Նակիսը եղել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Հուլիո Գրոնդոնայի շրջապատի անձանցից մեկը։ Գրոնդոնան մահացել է դեռ 2014 թվականին։ Բուենոս-Այրեսում Aysor.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նակիսի ձերբակալման պահին նրա հետ եղել է հայերին հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը։ Մեր աղբյուրները նշում են նաև, որ նոյեմբերի 30-ին հայ համայնքի համար պետք է տեղի ունենար Թաթայի համերգը։ Դրա կազմակերպիչներից է եղել նաև Նակիսը։ «Աշխարհի հայերը» հաղորդաշարի շրջանակներում հարցազրույց է տվել Նակիսը և պատմել, որ ինքը ծնվել է հենց Արևմտյան Հայաստանում՝ Սեբաստիայում։ Արգենտինա եկել է Թուրքիայից։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մահացել է Աջափնյակի կրակոցներից վիրավորներից մեկը Գյումրեցի տիկնոջը մեկ ամսով կալանավորեցին. Կարապետ Պողոսյան Տպավորություն է` իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը Արմավիրի մարզպետը կռիվ է տալիս «Փառքի անկյունի դեմ», հերոսների նկարները աղբանոցում են․ Շահումյանի բնակիչն ահազանգում է Շենգավիթում բախվել են ավտոմեքենաներ․ 4 վիրավորից մեկն անչափահաս է «Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին․ կա վիրավոր Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Ադրբեջանի բենզինը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատմություն է, որը գնի էժանացում բեմադրելն է Երբ կհանդիպեն Պուտինը, Թրամփն ու Զելենսկին Դանակի հարվածներից uպանված 20-ամյա տղան ՊՆ պայմանագրային զինծառայող էր. մանրամասներ. Armlur Ողբերգական ավտովթար․ մետաղի ջարդոնի վերածված մեքենայից դուրս են բերել տղամարդու դին Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք․ Շարմազանով Ռուբեն Վարդանյանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են․ Արման Թաթոյան Առեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանի կենտրոնական հրապարակում այսօր 20–ամյա երիտասարդի են սպանել Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կшխված եղել ՀՀ ԱԱԾ-ի պարզաբանումն ինձ հիշեցնում է դասական անեկդոտը․ Նաիրի Հոխիկյան Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների փետրվարի 12-ից թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան ԲԴԽ-ն փաստաբանանների նկատմամբ «խաչակրաց արշավանքի» նախադրյալ է ստեղծում․ Էդուարդ Սարիբեկյան Իրանը բացառել է հարստացված ուրանի արտահանումը երկրից 2018-ից մինչ այսօր Նիկոլ Փաշինյանի օգտագործած զենքն է Դու ուրիշ փողոցի անուն չգիտե՞ս: Թբիլիսյան խճուղով դրան տարեք Սեւանի դաչա Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 46 ռուսաստանցու և Իրանի 2 քաղաքացու նկատմամբ Որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը․ Արթուր Ղամբարյանը՝ ԲԴԽ հայտարարության մասին Իրանը զիջման չի գնա․ Արաղչի Քչերը գիտեն, որ էդ գաղափարի հեղինակը Անաստաս Իվանովիչն (Միկոյանը) է եղել, ով Մաո Ձեդունի մերձավորն էր, ու հիմք է դրել «չինական կոմունիզմ» ասվածին. Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am