Սաղ լավ ա

Նոր Սահմանադրություն իր հետ գոնե մի գդալ ուրախություն է բերել, այդ ուրախությունը խորհրդարանի պատերի ներսում է, պատգամավորի տեսքով, որը նոր Սահմանադրության պահանջով է հայտնվել խորհրդարանում։ Բա չեք ասի մենք այնքան լիբերալ ժողովուրդ ու պետություն ենք, որ մեր օրենսդիր մարմնում ներկայացուցիչներ պետք է ունենան նաեւ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները, որպեսզի բարձրաձայնեն իրենց դարդն ու ցավը, իրենց խնդիրները, պահանջ ներկայացնեն տվյալ պահի իշխանություններին, ֆլան, ֆստան։ ԱԺ գործունեության կարճ ընթացքը ցույց տալիս, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում արտահայտում են այն կուսակցության կամ դաշինքի դիրքորոշումը, որով հայտնվել են ԱԺ-ում, օրինակ մեր քուրդ բարեկամ Կնյազ Հասանովը, որը պատիվ ունեցավ մի քանի ժամով ԱԺ նախագահ աշխատել, ավելին է, քան ցանկացած մոլի Հանրապետական։ Նա «Հայկական ժամանակ»-ին հարցազրույց է տվել ու քեֆ-ուրախություն ստեղծել իր շուրջ, իր հայտնած մտքերի շուրջ։ Յոթանասունն անց Հասանովի համար այս կյանքում ամեն ինչ լավ ա, ավելին, քան ՀՀԿ-ում։ Ասենք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց, ըմբոստություն առաջացած օրենքը մեր քուրդ բարեկամի համար «շատ լավ օրենք է» ․«Շատ նորմալ, շատ լավ օրենք է, լավ էլ քննարկվեց՝ բոլորն էլ ընդունեցին: Շատ նորմալ օրենք է:» Ակադեմիական տարկետումից զրկումն էլ է լավ, որովհետեւ նոր օրենքն ավելի լավն է․«Այս դեպքում մի լավ օրենք կա, որ, եթե ուզում ես ընդունվելուց հետո կիսատ չթողնես քո ուսումը, ապա պայման ես կապում եւ սովորելուց հետո գնում ծառայում ես՝ երեք տարի: Այդ ժամանակ նրանց աշխատավարձ է տրվում, արտոնություններ են ստանում՝ մեկ շաբաթ տուն են գալիս, երկու շաբաթ էլ գնում են ծառայելու: Մեր համայնքում բոլորս էլ լավ կարծիքի ենք այս օրենքի վերաբերյալ»: «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքն էլ է լավը, բայց մեր քուրդ բարեկամների մենթալիտետը թուլ չի տա, որ «ամեն վայրկյան վազեն միլիցա կամ դատարան», լավ է, որ ՀՀԿ-ն նման օրենք է ընդունում, բայց քրդական ընտանիքում բռնությունը ադաթ է․« Մեր ադաթներում հայրական ապտակ էլ կա: Ապտակ կա, որ երեխայի կողմից չի ընդունվում: Դեպքեր գիտեմ, որ մարդը պլանքաշ եկել է, ընտանիքին ծեծում է, կռվում, երեխաներին է ծեծում, երեխան էլ իր հերթին է ափերից դուրս գալիս եւ այլն: Սա լավ օրենք է, բայց մենք չենք ընդունում, որ ամեն անգամ միլիցայի աշխատողը գա ընտանիք: Հետո կասեն՝ դու ինձ տվեցիր միլիցայի ձեռը ու էլի պատմություններ կսկսվեն»։ Ծեծուջարդից բացի մեր քուրդ բարեկամը խոսել է նաեւ քաղաքական մեծ-մեծ խնդիրներից, պատմական մտքեր հայտնել այն մասին, որ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը « Դա շատ հաջողված երեւույթ է», ասում է նա, իսկ մինչ դու ուզում ես մտածել՝ ուխ , ՀՀԿ-ում հակառուսական դեմքեր էլ կան, մեկ էլ կարդում ես շարունակությունը․«Ռուսականն էլ է լավը: Ոչ բոլոր երկրներին է հնարավորություն տրվել օգտվել եվրոպական եւ ռուսական այդ կառուցվածքներից: Ես ում հետ խոսում եմ բոլորն էլ լավ են ընդունում: Սա հաջողված համաձայնագիր է»: Տո մեր բարեկամի համար ընդդիմադիրներն էլ են լավը, ոչինչ որ, ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ են բերում, բայց այնտեղ էլ շատ խելացի տղաներ կան»։ Դե իսկ քուրդ ազգընտիրի մտքի կուլմինացիան այն է, որ ամենալավը ՀՀԿ-ն է ու ինչ ասում է, ինչ անում է, ուրեմն ամենալավն է։ ․«Այսօր ժողովուրդը 50 տոկոսից ավելի ձայն է տվել իշխող ՀՀԿ-ին, եւ նրանք էլ կորոշեն, թե ով է լինելու վարչապետ: Մենք էլ այդ ժամանակ մեր խոսքը կասենք»,- ասում է նա Կարեն Կարապետյան, թե՞ Սերժ Սարգսյան երկընտրանքի մասին խոսելիս․«Երկուսն էլ հանրապետական են, երկուսն էլ փորձված, իսկ Սերժ Սարգսյանն ավելի փորձված նախագահ է: Շատ մեծ գործեր է կատարել, կատարում է: Կուսակցությունն ում որոշի, մենք էլ այդպես»։ Իրոք, պետք չէ նեղվել: Առավել ևս՝ տխրել, որ այս մարդիկ չեն տարբերվելու ՀՀԿ-ականներից։ Այդ հանրապետականները դարդ անելու պատճառ ունեն, որովհետև, ասենք, էս անգամ էլ իրենց կոճակ սեղմողներով ապահովեցին, բա հետո՞: Անի Սահակյան

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am