Դուրս բերել ՌԴ Սահմանապահ զորքերը… Ապագաղութացման առաջնահերթ գործողություններ. Վարուժան Ավետիսյան

Գործողություն 1. Դուրս բերել ՌԴ Սահմանապահ զորքերը ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ Սահմանապահ զորքերի կարգավիճակի և գործառման պայմանների մասին 1992թ․ սեպտեմբերի 30-ի պայմանագրին (այսուհետև՝ Պայմանագիր) և դրա հիման վրա կնքված միջկառավարական համաձայնագրերին համապատասխան  Իրանի և Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունը վստահված է օտարերկրյա պետություն Ռուսաստանի Դաշնությանը` ի դեմս ՀՀ տարածքում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության զորամասերի: Պայմանագրի ոգուն և տառին համապատասխան՝ այն ժամանակավոր է՝ մինչև ՀՀ-ն կստեղծի իր սահմանապահ կառույցները և փոխարինելով ՌԴ սահմանապահ կառույցներին, կստանձնի Իրանի և Թուրքիայի հետ իր սահմանի պահպանությունը։ Ինքնիշխան պետությանը ոչ հարիր և արդեն 25 տարի շարունակվող՝ աշխարհում թերևս բացառիկ այս երևույթի հիմնական հատկանիշները և ՀՀ-ի համար դրա վտանգավորությունը բնութագրվում են հետևյալ պարամետրերով.

  1. Սահմանների անձեռնմխելիության ապահովումն իշխանության իրականացման, պետական կառավարման գործառույթ է: Օտարերկրյա պետությանն այդ գործառույթի զիջումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնիշխանության զիջում տվյալ պետությանը:
  2. ՀՀ ինքնիշխանության հաշվին «ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն ապահովող» ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը օտարերկրյա պետության հատուկ ծառայության ստորաբաժանում է: Վերջինս ՀՀ-ում բացահայտ ու իրավազոր կերպով ի շահ ՌԴ-ի հետախուզական և հակահետախուզական համալիր գործունեություն իրականացնելու առարկայական հնարավորություններ ունի: Ընդ որում, այդ գործունեությունը բացարձակապես անվերահսկելի է մեր կողմից: Բնական է, որ անհրաժեշտության դեպքում նման գործունեությունը կիրականացվի նաև ի վնաս ՀՀ-ի: Անխուսափելի է ինչպես ՀՀ ներքին գործերին միջամտելը ՀՀ-ում գործակալական ցանց ստեղծելու և այն այլազան ձեռնածությունների ենթարկելու միջոցով, մեր պետության կառավարմանը հայեցողական ու անվերահսկելի կերպով մասնակցելը, մասնավորապես՝ սահմանի գործոնով պայմանավորված հարցերում ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդելու և այն վերահսկելու, այդ թվում՝ սահմանի հետ կապված մեր ելումուտը և մնացյալ քայլերը մոնիթորինգի տակ պահելու միջոցով, այնպես էլ ուրիշ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ ՀՀ-ի շահերի հաշվին գործակցելը:
  3. ՀՀ-ն անմիջական, կենդանի շփում չունի տարածաշրջանի հիմնական սահմանակից դերակատարներ Թուրքիայի և Իրանի հետ: Այս հանգամանքը Թուրքիայի և Իրանի հետ սահմանային հարցերի ու դրանց հետ որևէ առնչություն ունեցող ոլորտների մասով հարաբերվելու գործում ՀՀ-ին զրկում է սուբյեկտությունից, քանի որ հայկական կողմը ստիպված է լինելու որպես միջնորդ ու դատավոր հրավիրել ռուսական կողմին, որն էլ գործելու է ի շահ իր նպատակների:
  4. Իր հատուկ ծառայութան ստորաբաժանման ուժերով ՀՀ սահմանը պահելու հանգամանքը որպես գործիք ու գործոն օգտագործելով, ՌԴ-ն օբյեկտիվորեն հնարավորություն է ձեռք բերում ՀՀ-ին վերաբերելու որպես ֆորպոստի, իսկ հայ ժողովրդին` որպես քաղաքականապես ապասուբյեկտային համայնքի:
  5. ՌԴ-ի համար դա ըստ էության ծառայում է որպես կայսրության վերարտադրողական տարրերի պահպանման ռեզերվացիա, որպես կայսրության վերականգնման ռեսուրս: Սա հնարավոր է հատկապես այն հիմնարար պատճառով, որ ՀՀ-ի սահմանները պահելու ձևաչափը կառուցված է Ադրբեջանի ու Վրաստանի հետ սահմանը «ներքին», իսկ Թուրքիայի և Իրանի հետ սահմանը «արտաքին» համարելու մեկնակետերի վրա:
Դրանով նաև շարունակում է կենսունակ մնալ այն կարծրատիպը, որ մենք չենք կարող մեր սահմանը պահել, որ առանց ռուսի հնարավոր չէ, ինչը ոչ միայն նվաստացուցիչ է ազգային արժապատվության համար, այլև թույլ չի տալիս, որ մենք անձնային ու ազգային առումներով հոգեբանորեն անկախանանք, ազատվենք բարդույթներից, ժամանակակից քաղաքական ազգի վերածվենք ու, հասնելով լիարժեք հոգեբանական ինքնիշխանության` ստեղծենք ռեալ ինքնիշխան պետություն: ՌԴ սահմանապահների ներկայությունը ու նրանց մեր սրբություն-սահմանը, մեր տան մուտքն ու ելքը վստահելը մեր ազատության, անկախության և ինքնիշխանության` ՀՀ տարածքում գտնվող առաջնային ու անվերահսկելի օտարերկրյա խոչընդոտն ու սպառնալիքն է: Ուստի ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու առաջնահերթ գործողությունների ծրագիրը հարկավոր է սկսել ՀՀ տարածքից ՌԴ Սահմանապահ զորամասերը դուրս բերելուց և դրանք ՀՀ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներով փոխարինելուց։ Դրա շնորհիվ նաև կթուլանա ու կսահմանափակվի մեր ինքնիշխանության մյուս ռազմական խոչընդոտի ու սպառնալիքի՝ ՌԴ Ռազմակայանի գործոնային դերն ու նշանակությունը։ ՌԴ Սահմանապահ զորքերը կարող են դուրս բերվել Պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ պարբերությանը համապատասխան․  «ՀՀ-ն իր Սահմանապահ կառույցների ստեղծմանը զուգահեռաբար՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ղեկավարության հետ համաձայնեցնելով հաջորդաբար իր պահպանության տակ է առնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի հատվածները․․․ »։ Մինչդեռ՝ մինչև ՀՀ Սահմանապահ կառույցների ստեղծումը գործելու համար կնքված այս ժամանակավոր պայմանագիրը փաստորեն վերածվել է անորոշ ժամկետով, ըստ էության՝ անժամկետ պայմանագրի, քանի որ Ռուսաստանը մինչ օրս չարաշահում է այն, իսկ հայաստանյան գաղութային վարչակազմը դավաճանաբար չի կատարում նրա պահանջները։ Նշված կարգով ՀՀ սահմանի  համապատասխան հատվածների նկատմամբ ՀՀ Սահմանապահ զորքերի վերահսկողության  տակ առնելու գործընթացը պետք է տեղի ունենա հարավ-հյուսիս ուղղությամբ՝ մեկնարկելով Իրանի հետ սահմանի հատվածից։ ՀՀ Սահմանապահ զորքերի համալրումը, հանդերձավորումը և գործառումը պետք է իրականացվի ժողովրդի իշխանության յուրացման համար ստեղծված Ոստիկանության զորքերի, ՊՊԾ գնդի և ոստիկանության այլ ստորաբաժանումների նյութաֆինանսական ու հաստիքային ռեսուրսների հաշվին, ինչպես նաև ՌԴ Սահմանապահ զորքերում ծառայող կամ աշխատող ՀՀ քաղաքացիների ներգրավմամբ։ Գործընթացը ցանկալի է ավարտել մինչև մեկամյա ժամկետում։ Միևնույն ժամանակ՝ հարկավոր է պատրաստ լինել նաև այն սցենարին, երբ ՌԴ Սահմանապահ զորքերը հեռանան միանգամից ամբողջ կազմով։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am