Բազմամիլիոն համայնքը վրդովված է տգետ և ծախու լրագրողների՝ հակահայ արշավից. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի մության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է վերջին օրերին ռուսական մեդիայում հակահայ կոնտենտի սփռումը: Հայտարարության մեջ ասվում է. «Հայասատանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներում որոշ տգետ կամ ծախու լրագրողների եւ վայ-քաղաքագետների կողմից սկսվեց հակահայկական արշավ, որտեղ այդ գործիչները փորձեցին Համաձայնագիրը ներկայացնել որպես Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն, Ռուսաստանի եւ ԵԱՏՄ գործընկերների հետ դաշնակցային հարաբերությունների դավաճանություն: Եվ, ընդհանրապես, որպես Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխություն: Որոշները հասան նրան, որ հավասարության նշան դրեցին Հայաստանի բռնած ուղու եւ այն ուղու միջեւ, որ իրականացնում են Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան: Դժվար է հասկանալ ինչն է այստեղ ավելի շատ՝ տգիտությո՞ւնը, թե՞ արտաքին ուժերի շահերի շահախնդիր սպասարկումը, որոնք կցանկանային հայ-ռուսական հարաբերություններում ստեղծել լարվածություն, սեպ խրել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ դաշնակիցների միջեւ: Եթե այդ վայ-փորձագետները ջանային Համաձայնագրի տեքստը կարդալ, ակնհայտ կդառնար, որ այդ համաձայնագիրը ոչ մի ընդհանրություն չունի նրանց հետ, որոնք Եվրամիության հետ ստորագրել են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: Այդ Համաձայնագիրն ստորագրվել է իր դաշնակիցների հետ Հայաստանի բոլոր պարտավորությունների երաշխավորված պաշտպանությամբ, չի ենթադրում Հայաստանի մուտքը Եվրամիության հետ մեկ ընդհանուր տնտեսական տարածք եւ ԵԱՏՄ անդամ երկրների շահերին ոչ մի վտանգ չի սպառնում: Ավելին, մենք գիտենք, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է իր դաշնակիցներին իր որոշման մասին եւ ռուսական  իշխանությունների կողմից ոչ մի առարկություն չի ծագել, ինչի մասին վկայում է Ռուսաստանի ԱԳՆ եւ այլ իշխանական կառույցների կողմից որեւէ հայտարարության բացակայությունը: Այդ ծայրաստիճան անպատասխանատու լրագրողների եւ քաղաքական գործիչների գործողությունները Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում առաջ են բերել բազմամիլիոն հայ համայնքի վրդովմունքը, որպես մեր երկրների միջեւ խոչընդոտների ստեղծման փորձ, ինչպես նաեւ նպատակ ունեն  ռուսաստանյան հասարակության աչքում ձեւավորել Հայաստանի նկատմամբ բացասական կերպար: Ակնհայտ է, որ այդ մարդիկ ելույթներ են ունենում Հայաստանի հասցեին մտացածին մեղադրանքներով՝ նպատակ ունենալով բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Հայաստանը հանդիսանում է նույնիսկ ԵԱՏՄ անդամների մեջ այն եզակի երկրներից մեկը, ովքեր հետեւողականորեն ելույթ են ունենում ի աջակցություն Ռուսաստանի, ինչպես Ղրիմի, այնպես էլ մի շարք խիստ նուրբ հարցերի կապակցությամբ, որոնք առնչվում են ռուսաստանյան արտաքին քաղաքականությանը: Ռուսաստանի հայերի միությունը, արտահայտելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մտահոգությունը, որոնք լինելով ՌԴ-ի քաղաքացի տարակուսած են, թե ինչպես այդ մարդիկ կարող էին ռուսաստանյան հեռուստաընկերություններում եւ այլ լրատվամիջոցներում ամբիոն ստանալ՝ խեղաթյուրելով եւ նենգափոխելով Ռուսաստանի մերձավորագույն դաշնակցի քաղաքականությունը: Մենք դիմում ենք ինչպես իշխանական կառույցներին, որոնք, հույս ունենք որոշակի ազդեցություն ունեն ռուսաստանյան ԶԼՄ-ների վրա, եւ հեռուստաընկերությունների եւ ԶԼՄ-ների ղեկավարներին՝ պահանջելով հեռուստաեթերից զրկել այդ ծախու լրագրողներին, վայ-քաղաքագետներին եւ փորձագետներին, եթե մտահոգ են իրենց հեղինակությամբ, քանի որ դա առաջին հերթին վնաս է հասցնում հենց այդ զանգվածային լրատվամիջոցներին, որոնց միջոցով  տարածվում է այդ տգիտությունը կամ միտումնավոր դեզինֆորմացիան՝  մեր եղբայրական ժողովուրդների եւ երկրների միջեւ տարաձայնություն սերմանելով»:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am