ԵՏՄ-ի «ստորջրյա խութերը». սպասենք հաջորդ աղմուկին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵՏՄ-ից սպասվող բացասական գործոնների հարցերը քննարկելիս առաջին հերթին շոշափվում են նրանք, որոնք ուղղակի ազդեցություն են գործում: Օրինակ նոր՝ ավելի բարձր մաքսատուրքերը, որոնցով հարկվելու են երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքները: Մաքսատուրքերը իրոք բարձրանալու են, դրանք իրոք բերելու են ապրանքների որոշակի թանկացման, բայց կառավարությունը ներկայացնում է, որ այդ թանկացումը կլինի չնչին և մեծ ազդեցություն գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա չի լինի: Գուցեև այդպես է: Ավելին՝ ամենայն հավանականությամբ, այդպես է: Բայց կան ոչ ուղղակի գործոններ, որոնք կարող են շատ ավելի մեծ ազդեցություն թողնել մեր տնտեսական համակարգի վրա, ընդ որում՝ բացասական: Այդ ոչ ուղղակի գործոններից շատերը դեռ ի հայտ չեն եկել և ներկայում, այսպես ասած, «ստորջրյա խութերի» կարգավիճակ ունեն: Օրինակ, ոչ առևտրային նպատակներով բուսական ծագման արտադրանքի ներկրման հետ կապված խնդիրները: Երբ, ասենք, ԵՏՄ չհանդիսացող Վրաստանից մանդարին կամ նարինջ ես ներկրում տանը ուտելու համար, և դա գերազանցում է 5 կիլոգրամը, պետք է ունենաս ֆիտոսանիտարական տեղեկանք: Տեսականորեն դա կարելի է ունենալ, գործնականում բացառված է: Եթե գործերով կամ հանգստանալու համար մեկնել ես Թբիլիսի ու ետ գալուց շուկայից մի 10 կիլո մանդարին ես գնել, դրա համար տեղեկանք չես կարող ստանալ շուկայի վաճառողից: Հիմա հայ հանրությունը քննարկում է այս մի, առանձին վերցրած դեպքը և ալեկոծվում է: Սակայն այս դեպքը չնչին է, նույնիսկ անտեսանելի այն իրավիճակի համեմատ, ինչ լինելու է հետագայում: Օրինակ, ԵՏՄ տարածք երրորդ երկրներից ներկրվող բազմաթիվ ապրանքներ պետք է մակնշվեն: Օրինակ, հայաստանցի փոքր գործարարը, որը Դուբայից կամ որևէ այլ տեղից տարբեր տեսակի ու չափերի հեռուստացույցներ էր բերում, պարտաճանաչորեն մաքսազերծում ու դնում իր խանութում վաճառելու, այլևս չի կարողանալու դա անել, որովհետև ամեն ապրանք չէ, որ կարող է ներկրվել ԵՏՄ: Այդ ապրանքը պետք է անցած լինի համապատասխան սերտիֆիկացում: Օրինակ, ԵՏՄ լաբորատորիաներում պետք է փորձարկվեն ճապոնական հեռուստացույցներն ու գերմանական փոշեկուլները, համոզվելու համար, որ դրանք անվտանգ են: Եթե փորձարկումը հաջող անցավ, սերտիֆիկատը կլինի, ու ապրանքը կմակնշվի: Բայց դա փող արժե: Մեր ներկրողները չունեն այդքան ռեսուրսներ իրենց ներկրած յուրաքանչյուր ապրանքի համար սերտիֆիկատ ստանալու համար: Ու ստիպված մեր ներկրողները պետք է գնեն միայն այն ապրանքները, որոնք արդեն սերտիֆիկացված են, ասենք, ռուս կամ ղազախ խոշոր ներկրողների կողմից: «Ստեղծագործելու», նոր ապրանքներ հայտնաբերելու, շուկաներ ուսումնասիրելու տարբերակները մերոնց համար այլևս չեն լինի: Բայց սա էլ ոչինչ: Մի կերպ կդիմանանք: Իսկ այ, մասշտաբի էֆեկտին մեր նույնիսկ խոշոր համարվող գործարարները կարող է և չդիմանան: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե գործարարն այսօր որևէ երրորդ երկրից ներկրում է որևէ ապրանք և գրավում է տվյալ ապրանքի հայաստանյան շուկայի, ասենք, մի 20-30 տոկոսը, ապա նա կարող է շատ շուտով կորցնել այն: Խնդիրն այն է, որ եթե միևնույն մաքսային տարածքում, ըստ էության, միևնույն շուկայում ներկրում ես 100 հատ X ապրանքից, իսկ մեկ ուրիշը նույն ապրանքից ներկրում է 10 հազար հատ, ապա քո ներկրած X ապրանքի յուրաքանչյուր մեկ հատի ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան այն «մեկ ուրիշի» ներկրած նույն ապրանքի մեկ հատի ինքնարժեքը: Հետևաբար, դու դառնում ես անմրցունակ տվյալ շուկայում: Այդ «մեկ ուրիշը» լինելու է ռուսաստանցի կամ ղազախ, որովհետև այստեղ ռեսուրսները շատ ավելի շատ են, մասշտաբները ավելի մեծ են, շուկան ավելի մեծ է… Իհարկե, սկզբնական շրջանում մեր ներկրողները կդառնան «մեկ ուրիշ»-ների գործընկերները և կզբաղվեն հայաստանյան շուկայում նրանց ներկրած ապրանքների վերավաճառողներ: Սակայն հետագայում այդ «մեկ ուրիշները» կհիմնեն մի մեծ գրասենյակ ու պահեստ, ասենք, Կրասնոդարում, ու ուղղակի ապրանքը կուղարկեն մեր խանութներ: Դա կբերի աշխատատեղերի կրճատման, ներքին հարկերի նվազման և այլն: Բայց սա էլ ոչինչ: Մեզ՝ սպառողներիս համար քիչ նշանակություն ունի, թե ով է վերահսկում ներքին շուկան. մեր «ազգային» օլիգարխը, թե ռուսաստանցի օլիգարխը: Ամենամեծ վտանգը կախված է արտադրության գլխին: Բոլոր այն ապրանքները, որոնք հնարավոր է արտադրել և Հայաստանում, և ՌԴ-ում, միանշանակ և անխուսափելիորեն արտադրվելու են Ռուսաստանում: Հայաստանում կմնան միայն արագ փչացող սննդամթերքի, ասենք թթվասերի, մածունի ու պաղպաղակի արտադրությունը: Մեկ էլ կոնյակն ու հուսանք նաև ծխախոտը: Հա, մեկ էլ պղնձի խտանյութը: Այս վտանգների մասին դեռ մեծ աղմուկ չի բարձրացել: Բայց կբարձրանա, երբ մեր արտադրամասերը ու արտադրողները սկսեն կամաց-կամաց տեղափոխվել հարավային Ռուսաստան, որտեղ և գազն է էժան, և էլեկտրաէներգիան, և հումքը… Արտադրողի տեսանկյունից սա խիստ պրագմատիկ որոշում կլինի: Իսկ ահա մեր, առանց այդ էլ չգոյության հետ սահմանակցող տնտեսության համար հետևանքները այս պահին մի քիչ դժվար է պատկերացնել: Հենց պահը գա, կպատկերացնենք: Բայց մեզ էլի կհամոզեն, որ մեր առաջ բացվել է 180 միլիոնանոց շուկան: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am