Տիգրան Ավինյանը հերթական խոշոր գումարն է հանել բյուջեից․«Հրապարակ»
Դիտել նաև
Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար
Նոր մեգանախարարություն ստեղծելու նախագիծ է քննարկվում. «Ժողովուրդ»
Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»
Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ ու թաղմանը չեն գնացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» գրում է ․ Երեւանի քաղաքապետարանը հերթական միլիոնանոց «մշակութային» հատկացումն է արել, այս անգամ՝ «Զանգակ գրատուն» ՍՊԸ-ին: Կարգադրության մեջ նշված է. ««Մանկական գրքի փառատոն» նախագծի իրականացման աջակցության նպատակով հատկացնել 39 միլիոն դրամ»: Այս գրատունը քաղաքապետարանինը չէ, ոչ էլ պետական է։ Անհասկանալի է, թե ինչու է Տիգրան Ավինյանը քաղաքային բյուջեից մասնավոր ընկերություններին հսկայական գումարներ տալիս: Եվ սա ո՛չ առաջին, թերեւս՝ ո՛չ էլ վերջին շռայլ հատկացումն է մշակութային օջախներին: Ամիսներ առաջ էլ հայ հանրությունը փնտրեց, բայց չգտավ, թե ով է Սերոժիկի կերպարը մարմնավորած անձը կամ «Սերոժիկ» ֆիլմի պրոդյուսերը, որին քաղաքապետը 10 մլն դրամ էր հատկացրել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31․ 05․ 25 թ համարում։
