«Իրատես» թերթը գրում է. «Նորություն չէ, որ Հայաստանում պաշտոն ունեցող անձն ամեն ինչ անում է, որ պետական կառավարման համակարգ «ներմուծի» իր հարազատ-ծանոթ-բարեկամներին: Այս կառավարության հայտարարած օպտիմալացման պատճառով եւս իրենց աշխատանքից զրկվում են հիմնականում ոչ յուրայինները:
Բայց արի ու տես, որ բարեկամների համար միշտ էլ գործ կա: Եթե խորանանք և ուսումնասիրենք, թե մարզպետարաններում ու կառավարման տարբեր օղակներում ովքեր են աշխատում, շատ հեշտությամբ կկազմենք բարեկամների մի ցուցակ, որոնք ուղիղ կապ ունեն ղեկավարի հետ:
Այս մտածելակերպը խորթ չէ նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին: Մեր տեղեկություններով, նա սեփական քեռուն աշխատանքի է տեղավորել Վարդենիսի քաղաքապետարանում: Այն բանից հետո, երբ թափուր մնաց Վարդենիսի քաղաքապետարանի սոցապբաժնի պետի պաշտոնը, մարզպետի բարեկամների «բախտը» բացվեց:
Հիշեցնենք, որ նախկին բաժնի պետը Վարդենիսի այսօրվա քաղաքապետ Արամ Հարությունյանն է: Եվ հիմա սոցապբաժնի պետի պաշտոնում Կարեն Բոթոյանը իր քեռուն` Արթուր Դավթյանին է տեղավորել: Հետո էլ ասում են՝ գործ չկա: Փաստորեն գործ կա, բայց առնվազն քեռի պետք է լինել»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը