Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխանաբար՝ 200.000 ԱՄՆ դոլար և 125.000 ԱՄՆ դոլար` նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես «բարեգործություն», որով մարվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթից նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մեր տեղեկություններով, խոսքը 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Հոկտեմբերի 6-ի գրառումդ պետական դավաճանության հոդվածով դրվելու է դատիդ. Արմինե Ադիբեկյան (video) Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար հարաբերությունները.Զախարովա Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Գիտե՞ք՝ ինչ են արել այն քաջարանցիներին, որոնք ձեզ են ընրտել․ քաջարանցին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Հրաժարվեք «ադրբեջանցիների վերադարձ» բառակապակցությունից․ դա միայն ադրբեջանական քարոզչությանն է օգուտ Դատախազը դատարան է հանձնել չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրվարույթի նյութերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա՝ կնվազի Երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև մայիսի 27-ին ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով 44-օրյա պատերազմը Փաշինյանի օրոք չէ՞ր, Ջերմուկի դեպքերը Փաշինյանի օրոք չէի՞ն․ Հարցում (video) Ժամանել է 8 մարտական հաշվարկ․ նոր մանրամասներ՝ նորակառույց շենքում բռնկված հրդեհից ՈւՂԻՂ. «Հայաստան» դաշինքի հանդիպումը Քաջարանում (video) Աչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու համար․ Աբրահամյան Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք Ռուսաստանի հետ փակված այդ ճանապարհը մենք բացելու ենք․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնեց (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան (video) Այ հողերը Փաշինյանի գլխին․․․Գյումրու բնակիչ (video) Ես տնավեր արցախցի եմ, Սյունիքին Արցախցի ճակատագի՞րն է սպասվում․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ինչու դատարանները հանկարծ սկսեցին փոխել խափանման միջոցները Ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում․ Զաքարյան Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ Ռուբիոյի ՀՀ այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին Եթե փորձեն հաղթանակը տանեն մեզանից, ուրեմն ստանալու են հեղափոխություն․ Ռոբերտ Քոչարյան (video) Մայր Աթոռում եղե՞լ են «Հայաստան» դաշինքի լոգոներ․ մանրամասնում է Տեր Վրթանես քհն․ Բաղալյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am