«Камуфляж-ը դառնում է աղքատի, չունևորի արտահագուստ, մարդկանց` սեփական անվճարունակությունն ապացուցող ֆորմա․ Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «Բանակից գումարով ազատման մասին մի երկու բան էլ ես ասեմ, բայց չկրկնվող բաներ։


Մեր երկրում ծառայության հետ կապված մենք հասել էինք այն կետին, որ կարելի է ասել վերջին 10- տարիներին չծառայածները (հատկապես գումարով ազատվածները) մեր կողքին անընդհատ դիսկոմֆորտ էին զգում, անընդհատ ու միշտ։


Էդ չծառայած լինելու կոմպլեքսն էր ստիպել հայտնի կուսակցական գործիչներից, ԱԺ պատգամավորներից մեկին ապրիլյան պատերազմի ժամանակ, ավելի ճիշտ պատերազմից հետո, գնալ Արցախ, իր կուսակիցների հետ խրամատ փորել։

Չծառայած սովորական շատ տղաների գիտեմ, որ գիտակցաբար, իրենց նախկինում կատարած «սխալն» ուղղելու համար կամավոր գնացին պատերազմ` այդ պիտակից ձերբազատվելու համար։ Ու առհասարակ վերջին տարիներին այսպիսի տենդենց էի նկատել` բոլոր չծառայածները մեր առաջ փորձում էին ինչ-որ կերպ արդարանալ։


Ասեմ ավելին, մի գործարար ընկեր ունեի, շատ էր սիրում ռազմահայրենասիրական պաթետիկ ստատուսներ գրել, հայտարարություններ անել, պատերազմի ժամանակ ֆիրմայից ցուցակ էին տվել, թե ովքեր չեն կարող մասնակցել պատերազմի, առաջինը ցուցակում իր անունն էր գրել։ Դրանից հետո այդ նույն անձնավորությունն իմ ներկայությամբ ռիսկ չէր անում հայրենիքի մասին մտքեր ձոնել, հետո ընդհանրապես սկսեց չերևալ այն միջոցառումներին, որտեղ ես էի ներկա։

Հա, ինչ էի ասում։ Դուք այսօր մեծ հաղթաթուղթ տվեցիք այն մարդկանց ձեռքը, ովքեր արդեն ամաչում էին իրենց չծառայած լինելու համար, ասեմ ավելին՝ այնպիսի հաղթաթուղթ տվեցիք, որ հետագայում գլուխ էլ են գովալու։

Էն камуфляж-ը, որ նույնիսկ չծառայածները երբեմն հագնելուց (փեյնտբոլ է, բան է) հպարտորեն արագ նկարվում էին, գցում էին համացանց, դառնում է աղքատի, չունևորի արտահագուստ, մարդկանց` սեփական անվճարունակությունն ապացուցող ֆորմա։

Սա է լինելու հետևանքը ձեր արածի, որ արդեն մարդ` կամուֆլյաժը հագնելուց կոմպլեքսավորվի, թերարժեքության բարդույթներ առաջանան և ոչ թե հակառակը։ Սրան եք հասցնում։ Ասեմ ավելին, չծառայածները մեր երեսին ամոթով նայելու փոխարեն, անամոթաբար հերոս են ներկայանալու, դե բա բյուջե են լցրել հարկի տեսքով։ Բանակ չծառայելը Iphone առնելու նման թրենդ սարքեցիք, որ անվճարունակ ծնողներն ուղղակի տները գրավ դնեն ու ընկնեն վարկերի տակ։

Վատն այն է, որ 30 տարի այս երկրի ղեկը ստանձնել են հիմնականում չծառայածների խմբակները, ովքեր այդպես էլ չեն հասկանա ինչ է հայրենիքը կենտրոնից հեռու, խրամատի մեջ, թշնամու քթի տակ, առանց սահմանը տեսնելու ու պահելու չեն կարող ունենալ էն սերն ու պատասխանատվությունը, ինչն ունի շարքային ժամկետային զինվորը, չեն հասկանա՝ ինչ է կոլեկտիվ պաշտպանությունը, երբ չեն կենցաղավարել տարբեր մարզերի, գիտելիքների, սոցիալական կարգավիճակի տեր տղերքի հետ նույն զորանոցում, իսկ իրենց կոլեկտիվն էլ իրենց նման սելեկտիվ ընտրված մի մարմին է։

Սա է գլխավոր խնդիրն ու դրանից բխող վատագույն հետևանքը, որը կզգանք հաջորդ պատերազմին, այսինքն՝ կզգանք ավելի վատ ձևով»։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի մխրճման և օկուպացիայի մասին Ադրբեջանից որևէ խոսք չկա ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» 155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ինչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ» Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են․ «Հրապարակ» Երեւանում հատուկ են պատրաստվում․ «Հրապարակ» Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի․ «Հրապարակ» Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան Ալի Լարիջանի. Պատերազմը հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am