Ինչ արժեքավոր նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը 2025 թ-ին

«Փաստինֆո»-ն ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հայտարարագրած օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից այս տարվա ընթացքում ստացած արարողակարգային նվերները։

Մասնավորապես, Փաշինյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակոցսկու գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում պատվիրակության ղեկավարը 925 հարգի արծաթից ձեռագործ «Waldmann-Edelfeder» ապրանքանիշի 2 գրիչ է նվիրել՝ 1-ը՝ գնդիկավոր, մյուսը՝ գրիչ-փետուր ՝ Parlamentum Europaeum։ Գրիչների ընդհանուր արժեքը գնահատվում է 233 հազար դրամ։


Նիդերլանդների ԱԳՆ-ի գլխավորած պատվիրակությանը մարտի 12-ին ընդունելու ընթացքում Փաշինյանն այդ երկրի արտգործնախարար Կասպար Վելդկամպից նվեր է ստացել RoyalDelft 1653 ապրանքանիշի «Հողմաղաց» ձեռքով նկարազարդված ափսե, որի արժեքը գնահատվում է 196 300 դրամ։

Մայիսի 5-ին նա հայտարարագրել է ապրիլի 4-ին Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Ման կողմից ստացած 45 000 դրամ գնահատված՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային Շողովի շենքի 3D մոդելը՝ պատրաստված մետաղից, ինչպես նաև Թան Ման Չանի նվիրած բամբուկից պատրաստված զարդանախշ տուփով կանացի շարֆը, որի արժեքը 45 000 դրամ է։

Էստոնիա կատարած այցի ընթացքում ապրիլի 28-ին նախագահ Ալար Կարիսը նվիրել է Կոնրադ Մագիի ստեղծագործությունները ներկայացնող 600 էջից բաղկացած 43 500 դրամ արժողությմաբ աշխատությունը։ Նույն այցի շրջանակներում, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալից Փաշինյանը նվեր է ստացել է 57 500 դրամ գնահատված Վ. Ս. Ստավենհագենի նկարի վրա հիմնված Տալլինի տաճարի պողպատե փորագրությունը։

Մայիսին Փաշինյանն ընդունել է նաև Ֆրանսիայի Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում Պայանը Փաշինյանին է նվիրել Մարսելում «Արամ» կոշկակարական արհեստանոցի պատրաստած գրասեղանի կաշվե գորգը, ինչպես նաև 51 000 դրամ գնահատված Իվ-Մարի Լե Գուազի կողմից հազվագյուտ փորագրությունը, որը պատկերում է Մարսելի նավահանգիստը 18-րդ դարում։

Ամենաառատաձեռնը թերևս գրտվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, ով Հայաստան կատարած այցի ընթացքում վարչապետին է նվիրել 425 000 դրամ գնահատված «David Kakabadze & Enamel ապրանքանիշի ձեռագործ արծաթապատ եղջյուր՝ գինի խմելու համար։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն Ի՞նչ սպասել վաղը ՍԴ-ից. Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am