Ե՞րբ պետք է անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք հարկային մարմին ներկայացնեն տարեկան անձնավորված հաշվարկները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ կատարել «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում ինքնազբաղված անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման ժամկետը և ինքնազբաղված անձանց հասկացությունը հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ անհատ ձեռնարկատերերը, նոտարները և ինքնազբաղված անձինք յուրաքանչյուր տարվա համար տարեկան անձնավորված հաշվարկները հարկային մարմին են ներկայացնում մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը։ ՀՀ հարկային օրենսգրքին (ՀՕ-76-Ն օրենքի նոր խմբագրությամբ, որն ուժի մեջ է մտել 2025թ.ի ապրիլի 29-ին) համապատասխան՝ ֆիզիկական անձինք եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին են ներկայացնում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Ընդ որում՝ ֆիզիկական անձինք 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկները հարկային մարմին են ներկայացնում, համապատասխանաբար, 2025 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. նոյեմբերի 1-ը ներառյալ և 2026 թ. մարտի 2-ից մինչև 2026 թ. նոյեմբերի 1-ը ներառյալ։

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի իմաստով անհատ ձեռնարկատեր չեն համարվում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքի (ուժը կորցրած է ճանաչվել) N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերը։

Նախագծով նախատեսվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանել, որ անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք նույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում։ Միաժամանակ սահմանվում է, որ նույն օրենքի իմաստով անհատ ձեռնարկատեր չեն համարվում հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am