Կառավարության ձևավորման կադրային քաղաքականության դիտորդի կարգավիճակից Սերժ Սարգսյանն անցնում է այն իր <<ձեւով>> վերաձեւելու, կադրային նոր շարժ տնօրինելու
բոլորովին նոր կարգավիճակի: Օրեր առաջ կառավարություն գործուղվեցին դաշնակցական երեք նախարար, որոնց թեկնածության վերաբերյալ համաձայնությունը կայացվել է բացառապես Սերժ Սարգսյան-Հրանտ Մարգարյան բազմակի առանձնազրույցներում: Հայտնի դարձավ նաեւ, որ էներգետիկայի եւ բնական պաշարների արդեն նախկին նախարար Երվանդ Զախարյանն իր աթոռը հանձնել է Վերահսկիչ պալատի նախագահի նախկին տեղակալ Լեւոն Յոլյանին: Մեր տեղեկություններով եւս երկու փոփոխություն կլինի: Կամ այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանի կադրերը կհեռացվեն ու կառավարություն կմտնեն Սերժ Սարգսյան <<մարդիկ>>: Յոլյանը նախագահի ամենամտերիմներից ու ամենասիրելիներից է, վերջին տարիներին մամուլը հաճախակի էր քաղաքական թռիչքներ ապահովում Լեւոն Յոլյանի համար, այդ հավանականությունը հատկապես մեծացավ ՎՊ հայտնի ու չարաբաստիկ 2012-ի զեկույցից հետո, երբ Իշխան Զաքարյանի նկատմամբ բացահայտ նախատիքներ ներկայացրեց Սերժ Սարգսյանը ու ժամերի հարց էր համարվում նրան Յոլյանով փոխարինելու խնդիրը: Յոլյանը բարձր պաշտոն չստացավ, բայց շարունակեց մնալ նախագահի բարձր հովանու ներքո: 2012-ին, ի զարմանս շատերի, անկուսակցական Յոլյանին նախագահը գործուղեց ՀՀԿ նախընտրական շտաբ՝ տեղակալի պաշտոններից մեկում : Շախմատի ֆեդերացիայի նախագահի հայտնությունը շտաբում փորձագետները գնահատեցին Սերժ Սարգսյանի անձնական ներկայություն ու վերահսկողություն շտաբում: Նա նաեւ հանրաքվեի շտաբի պետի տեղակալներից էր, հիմա Հովիկ Արգամիչի կառավարության անդամ:
Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմը իսկզբանե հիշեցնում էր մինչև 2007-08 թվականների կառավարությունը, որտեղ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ էր, իսկ նախագահն էլ Ռոբերտ Քոչարյանն էր: Նույն Զախարյանը քոչարյանական <<կադրի>> հռչակ էր վայելում, ձախողված նախարար, որի վերանշանակումը վարկաբեկման իր մասնաբաժինն ունեցավ
ներկայիս վարչապետին թիրախավորելու հարցում: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հովիկ Աբրահամյանին լիակատար ազատություն է տրվում կադրային քաղաքականության հարցում, շատ ժամանակ չի անցել ու նախագահը, փաստացի, Հովիկ Աբրահամյանին զրկում է կադրային քաղաքականության ազատությունից եւ կառավարություն գործուղում յուրայիններին՝ ամրապնդելով սեփական իշխանության հիմքերը ու լուսանցք մղելով Աբրահամյանին: Թեպետ շատ զարմանալի է, սահմանադրական երկու ժամկետները գրեթե սպառած ու վերջնագծին մոտեցող ՀՀԿ ղեկավարի քայլերը այն համատեքստում, որ ինքն անձամբ է հայտարարել, թե այլեւս երկրի կառավարման ղեկավար պաշտոններից եւ ոչ մեկին չի հավակնում:
Այսօր Հովիկ Աբրահամյանի կառավարության որոշ անդամների փոփոխության շուրջ քննարկումները հեռու չեն իրականություն դառնալուց: Փաստն այն է, որ վարչապետն առանձնապես յուրայիններ չունի գործող կառավարությունում՝ բացի թերեւս Արփինե Հովհաննիսյանից ու բիզնես պարտնյոր Սերգո Կարապետյանից, ու թեպետ Դավիթ Հարությունյանի ու Աբրահամյանի մտերմության մասին է խոսվում, բայց բոլորը գիտեն, որ Հարությունյանը երբեք <<սվոյ>> չի դառնում:
Անի Սահակյան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը