Չարենցավանում մեքենաներ են թալանում,իսկ ոստիկանությունը տեղյակ չէ.Հրապարակ

Հրապարակը գրում է.Չարենցավանում շաբաթ օրը երեկոյան կրկին ավտոմեքենաներ են թալանել։ Կիրակի առավոտյան մարդիկ զարթնել են ու տեսել իրենց մեքենաները թալանված։ Նախնական տեղեկություններով՝ մեկ տասնյակից ավելի մեքենաների մասին է խոսքը։ Մեքենաները կանգնած են եղել բակերում, որոշները՝ անգամ կենտրոնական փողոցներին մոտ։ Գողերը մեքենաներից տարել են ինչ հնարավոր է՝ հիմնականում ապակին կոտրելու միջոցով․ մագնիտոֆոն, գումար, օծանելիք, արժեքավոր իրեր, այն ինչ հայտնաբերել են մեքենայի սրահում։ Որոշ մեքենաների դեպքում վնասն ավելի մեծ է եղել՝ անվադողեր, գազի բալոն, մարտկոց։ Մեքենաներից մեկից էլ, բացի փողից ու արժեքավոր իրերից, նաեւ խանութի բանալիներ են հանել։ Հետո գտել են այդ խանութն ու գողություն կատարել նաեւ խանութից։ Այսինքն՝ ակնհայտ է, որ լավ տեղեկացված են եղել՝ ում մեքենան արժի թալանել, կամ որ մեքենայի տերը մի քանի փողոց այն կողմ նաեւ խանութ ունի եւ այլն։ Այսպես ներկայացրին մեզ չարենցավանցիները շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցածը։ Ի դեպ, մարդիկ նկատել են, որ գողությունները տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ օր։ Բայց Չարենցավանի ոստիկանությունում երջանիկ անտեղյակության մեջ են՝ ո՛չ լսել են, ո՛չ տեսել։ Չարենցավանի ոստիկանության հերթապահը մեր հարցը լսեց, մատյանում երկար տնտղեց, հետո պատասխանեց․ «Չէ, չունենք մենք գողություն՝ ո՛չ ահազանգ, ո՛չ էլ հաղորդում»։ Մինչդեռ ուղղակի անհնար էր, որ մի փոքրիկ քաղաքում ոստիկանությունը լսած չլիներ նման դեպքի մասին։ Այս տարվա հունվարին էլ էին Չարենցավանում կազմակերպված մի խմբի կողմից ավտոմեքենաների շղթայական գողություններ տեղի ունեցել։ Մի քանի անգամ գրելուց ու բարձրաձայնելուց հետո վերջապես հայտարարեցին, որ ինչ-որ կազմակերպված խումբ են հայտնաբերել, որը Չարենցավանում եւ Կոտայքի մարզի մի քանի քաղաքներում մեքենաներ էր թալանում։ Անցան ամիսներ՝ գողությունները նույն ձեռագրով վերսկսվեցին ու շարունակվում են, բայց որեւէ տեղաշարժ դրանց բացահայտման ուղղությամբ չկա։ Չարենցավանի ոստիկանապետին էլ փոխեցին, էլի սայլը տեղից չշարժվեց։ Ի դեպ, եթե ոստիկանությունը սպասում է, որ գողացված մեքենաների տերերն իրենց մոտ միտինգ անեն, չի լինելու, քանի որ շատ տուժողներ անգամ հաղորդում չեն տալիս, որովհետեւ մի մասը գողական մտածելակերպ ունի՝ ոստիկանություն դիմելը պատիվ չի բերում, մի մասն էլ ուղղակի չի վստահում, որովհետեւ տեսնում են՝ չի բացահայտվում, իզուր ինչո՞ւ դիմեն։ Երբեմն էլ տուժողները դիմում են ոչ թե ոստիկանությանը, այլ քրեական տարրերին, գողականներին, եւ նրանք են զբաղվում գողացածը հետ բերելու գործով։ Իսկ Չարենցավանի ոստիկանությունն ուղղակի անգործության է մատնված՝ իրենց քթի տակ ամիսներ շարունակ մեքենաներ են թալանում, այն էլ՝ կենտրոնական փողոցներից, ու իրենք տեղյակ չեն։ Մինչդեռ ոստիկանության օպերատիվ խումբն իբրեւ թե 24 ժամ ծառայություն է իրականացնում, «Վիլիսով» շրջում են քաղաքում։ Այ, որ ժամը 12-ից հետո մեքենան չկանգնեցնեն մի տեղ ու չքնեն մեջը՝ անունը դնելով, թե հսկողություն են իրականացնում, երեւի կկարողանան բռնել գողերին։ Մյուս կողմից էլ՝ խորը կասկած կա, որ ոստիկանությունն ինքը մասնակցություն ունի այս գողությունների մեջ, եւ որ ոստիկանները «փայ» ունեն այդ ավարից, հակառակ դեպքում այսպիսի պարզունակ գողությունները բացահայտելը ժամերի հարց է։ Իսկ կասկածները հիմնավորվում են նաեւ օրերս ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությամբ, որտեղ ասվում է․ «ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը»։ Խոսքն այս դեպքում Եղվարդի մասին է, բայց ինչո՞վ է պակաս նույն Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքը։ Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ էլ գրել էինք, որ Չարենցավանին կից Արջաձոր համայնքից 18 գլուխ խոշոր եղջերավոր անասուն էին գողացել։ Այդ մասին հաղորդում էին տվել ոստիկանության Չարենցավանի բաժին, բայց մինչ օրս որեւէ մեկը գողության հետքի վրա անգամ դուրս չի եկել։ Իսկ Սերժ Սարգսյանը թող ոստիկանությանը շարունակի քննադատել վատ աշխատելու, հանցագործությունները չբացահայտելու համար։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am