Ես չեմ արտագաղթի, որդուս գերեզմանը ոչ մեկին չեմ վստահի

Ութը տարի առաջ` գարնան առաջին լուսաբացը սկսվեց ահազանգով: Ոստիկանները հարձակվել էին Ազատության հրապարակի ցուցարարների վրա եւ դաժանաբար «մաքրել» հրապարակը: Այդ օրը զարհուրելի ավարտ ունեցավ՝ 10 զոհ, 200 վիրավոր:Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գեւորգյան, Համլետ Թադեւոսյան: ՀՀ այս քաղաքացիները զոհվեցին Երեւանի կենտրոնում` 2008թ. մարտի 1-ին:ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե մարտի 1-ի էջը փակված է, մինչդեռ այն չի փակվել: Չի փակվել, քանի որ հանրության մեծ մասին շարունակում են հուզել մի շարք հարցեր,իսկ մարտյան դեպքերի զոհերի հարազատներն իրենք չեն համարում, որ գործը բացահայտվել է, մեղավորները պատժվել:28-ամյա Գոռ Քլոյանին երկու որդիները վերջին անգամ տեսան մարտի 1-ի երեկոյան, երբ նա հետաքրքրասիրությունից մղված գնաց Երևանի կենտրոն` տեսնելու, թե ինչ է կատարվում: 28-ամյա Գոռը 10-ից մեկն էր, ով զոհվեց գարնան առաջին, բայց չարաբաստիկ օրը: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Գոռ ծնողները որդուն գտել էին ժամը 4-ին Շտապօգնության հիվանդանոցի վիրահատարանի սեղանի վրա` արդեն մահացած: Գոռի հայրը՝ Սարգսի Քլոյանը 8 տարի անցշարունակում է պնդել, որ մարտի մեկի սպանությունների մեղավորը ներկայիս իշխանությունն է.«Չնայած ութը տարիների ընթացքում ոչ մի սպանություն չի բացահայտվել, ըստ էության այդպես էլ պիտի լիներ՝ բացահայտված գործերը չեն բացահայտվում…Ութը տարվա ընթացքում գլխավոր դատախազ փոխվեց, մեր գործերով երեք քննիչ, նոր դատախազը շռայլ խոստումներ էր տալիս, թե գործը տեղից կշարժվի, գործերն էլ առանձնացրեց եւ այլն, մեզ նորից ուղարկեցին Հատուկ քննչական, մի խոսքով՝ բոլոր խոստումները, թե ամեն ինչ կանենք, սին էին, դատարկ» : Սարգիս Քլոյանն ասաց, որ առանձնապես այս ուղղությամբ մեծ ակնկալիքներ էլ չունեն.«Մի փոքր ակնկալիք ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, որ եթե հաղթենք այնտեղ, մի փոքր գոնե բարոյական օգնություն կունենանք, բարոյական վնասի փոխհատուցում կլինի»: Սարգիս Քլոյանի համոզմամբ միայն իշխանափոխությունից հետո կարելի է ակնկալել Հայաստանում Մարտի 1-ի սպանությունների բացահայտում.«Այն ճյուղը, որի վրա նստած են մարդասպանները, երբեք այդ ճյուղը չեն կտրելու, մեր երեխաներին ներկա իշխանություններն են սպանել՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, իրենք իրենց հո չեն դատապարտելու»: Ազատության հրապարակում ընդդիմադիր մի շարք ուժեր Մարտի 1-ին միասնական հանրահավաք կանցկացնեն, պարոն Քլոյանն ասաց, որ ինքը հարթակում չի լինելու, այլ կկանգնի ներքեւում եւ երթով կգնա ու Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ կխոնարհի որդու ու մյուսների հիշատակին, նա չի ուզում, որ այդ օրը քաղաքականացնեն, այն պետք է լինի միայն հիշատակի օր.«Մեր պահանջը միայն արդար բացահայտումն է, մենք քաղաքական պայքարի մեջ չենք մտնում, իսկ երկար տարիներ հարթակներից հանդես եմ եկել միայն, որ ասեմ մեր երեխաների սպանության գործը չի բացահայտվել»: Այդուհանդերձ, Քլոյանը ընդգծեց, որ միայն ՀԱԿ-ն է այս տարիներին իրենց իրավական աջակցություն ցուցաբերել, իշխանություններից որեւէ մեկը ոչ հետաքրքրվել է, ոչ այցելել իրենց.«Եւ , իհարկե, նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը ԱԺ-ում գոռում-գոչում-պահանջում է, որ լսելի դարձնի գործը: Իսկ իշխանությունից ոչ մի վերաբերմունք, չեն էլ ասում, որ այս մարդը Գոռ Քլոյանի երկու երեխաներին է պահում: Ես 65 տարեկան մարդ պիտի գնամ արտագնա աշխատեմ, որ թոռնիկներիս կերակրե՞մ, ոչ մի լումա մեզ չեն օգնել»: Սարգիս Քլոյանը չի պատրաստվում արտագաղթել Հայաստանից.«Ես որդուս գերեզմանը որեւէ մեկին չեմ վստահելու, միգուցե, թոռնիկներիս կուղարկեմ երկրից դուրս եւ պատրաստվում եմ շուտով դա անել, երբ նորմալ երկիր կունենանք, թող վերադառնան»: Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am