«Անկապ» ահազա՞նգ. «Սանտ ա Ֆե» սրճարանի տարածքի վերահսկիչը արձագանքում է/տեսանյութ/
«Հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյանի արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ լայն թափով բետոնապատվում է այգու տարածքը»,-այս բովանդակությամբ փետրվարի 29-ին հայտարարություն էր տարածել «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Հայելի .am-ի թղթակցի հետ զրույցում Անահիտ Բախշյանը փաստեց, որ ահազանգողը քաղաքացի է եղել և հայտնեց, որ ոչ միայն ծառերը հատվում են, այլև արմատախիլեն արվում: Բախշյանը փասեց, որ աշխատանք կատարողները շրջանցում են հարցերը ու պատասխաները մնում են օդում: «Ինձ անձամբ քաղաքապետը հավաստիացրել էր, որ այդ տարածքում, որտեղ պատրաստվում են կառուցել Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոնը ոչ մի ծառ չի հատվել և չի էլ հատվելու , բայց փաստորեն ծառերը հատվում են »- ահազանգեց Անահիտ Բախշյանը: «Սանտ ա Ֆե» սրճարանի տարածքի վերահսկիչ Արմեն Հարությունյանը հենց շինարարության վայրում` բացատրեց , որ ահազանգը անհանգստություն է առաջացրել քաղաքապետըարանի աշխատակիցների մոտ: «Այսօր քաղաքապետարանից եկան, իրենք էլ էին լսել ահազանգի մասին, տարածքն ուսումնասիրեցին և պարզեցին, որ որևէ ծառ չի հատվել: Մենք սրճարանն ենք բարեկագում, շատրվաններ ենք տեղադրելու, կանաչ տարածքը պահպանվելու է»,-նշեց Հարությունյանը: Հարությունյանը ընդգծեց, որ ծառերը պահպանվում են ու տարածքը շարունավում է կանաչապատվել: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:
