Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«Մի առիթով նախագահ Քոչարյանի մոտ օրինակ բերեցի մեծն Շիրազին, ասացի, որ իրերի բերմամբ ինքը և մեծանուն բանաստեղծը հակառակ ճակատագրերի են արժանացել. Շիրազին մարդիկ հեռվից պաշտում էին, բայց երբ առիթ էր լինում մոտիկից տեսնելու, շատերը չէին հասկանում տիեզերքի չափ հայրենապաշտ մտավորականի ներսի բախումները, և ջղային, հաճախ՝ գինովցած, զայրացկոտ («Քո բոլշևիկ պապը», «Ու՞ր է մեր Մասիսը», և այլն) Շիրազը երբեմն հիասթափեցնում էր իրեն հեռվից պաշտողներին:

Նախագահին ասացի՝ Ձեր պարագայում լրիվ հակառակն է. տասնյակ տարիների սև քարոզչության արդյունքում կոնկրետ ատելություն է գեներացվել 2-րդ նախագահի անձի ու կառավարման տարիների հանդեպ: Բայց երբ մոտիկից ենք շփվում ու գաղափար կազմում, տեսնում ճիշտ հակառակ որակները, ինքներս մեզ հարցնում ենք՝ սա հաստա՞տ այն նախագահն է, որի մասին էդքան վատ բան ենք լսել հեռվից:

Ու էդ հանդիպումներից միշտ բաժանվում էինք ափսոսալով, որ նախագահն իր խառնվածքով շատ չի սիրում խոսել, իր անձն ավելի հասանելի դարձնել մարդկանց, որ ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով:

Նախագահի էսօրվա հարցազրույցը նախորդներից որոշ իմաստով տարբերվում էր հենց այս բաղադրիչով. կոնկրետ փաստերով մարդիկ ավելի շատ տեսան Հայաստանի իրական անկախության, իրական ինքնիշխանության երաշխավորներից մեկին, երկիրը ոտքի հանելու ներուժով պետական գործչի, անկեղծ ու շիտակ մարդու, ոլոր-մոլոր գնալը, մանր ու մեծ կապիկությունները, սուտը մերժող, ոչ պոպուլիստ ու արդարամիտ ղեկավարի՝ գործի մարդու:

Ամենակարևորը՝ վերջապես 2-րդ նախագահը, կրկին հակառակ իր դեմ կիրառված սև քարոզչության, ի ցույց դրեց իր ևս մի կարևոր հատկանիշ. նա մեծ հարգանք ունի դեպի սեփական ժողովուրդը, չափազանց բարձր է գնահատում իր ազգի ներուժը, գիտի ստեղծագործ հայի արժեքը, ավելին՝ անկեղծորեն հավատում է դրանց ու դրանք համարում ամենամեծ հարստությունը՝ երկիրը հզորացնելու հիմնաքարը»:

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Սասուն Միքայելյանի խայտառակ խոսքը՝ Եռաբլուրում․ ի՞նչ ասաց նա Փաշինյանի մասին (video) Սատանան խաչից է դիվահարվում, դուք՝ ինձանից․ Աննա Գրիգորյանի խոսքից ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) Դիլիջան-Վանաձոր ճանապարհին 6 մեքենա է բախվել․ կան վիրավորներ Լեզվակռիվ՝ ԱԺ-ում. «Կգնաս, կասես՝ շեֆ... », «Շեֆ ունենալը վիրավորանք չի» (video) Փաշինյանը կրքեր է բորբոքում Էն կարգի փնթի գործեր են հրապարակում, որ մեկի գործի մեջ «քոփի-փասթ» կա մեկ այլ մարդու գործը․ Վարդանյան Իրանը երեք անգամ հարվածել է Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի շենքին և Նեթանյահուի գրասենյակին Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը Կառավարությունն իններորդ անգամ է փորձում վաճառել «Նիկոլ Փաշինյան, դու միայն ապահով կարող ես լինել Ալիևի դռանը կապած, մեդալակիր շուն» Դուք «որդեր եք», որոնք թոշակառուին ծաղրում են. Արսեն Վարդանյան (video) Նիկոլ Փաշինյանը հանցագործ է․ այդ պահանջը ներկայացնելուց հետո գիտեք ի՞նչ պետք է անեին․ Գալստյան (video) Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. ոստիկանները կանխել են վարորդների ծեծկռտուքը Շրի Լանկայի ափերի մոտ ևս մեկ իրանական նավ է խորտակվել Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում գործող քրդական անջատողական խմբավորումներին Վահագն Չախալյանը դուրս է եկել ՔԿՀ-ից Երկնավոր Հայրը ուրախանում է ապաշխարությամբ վերադարձող յուրաքանչյուր մեղավորի համար. Տեր Վրթանես Նիկո՛լ, պատասխան տուր՝ ու՞ր են թոշակառուների 3 ամիսների թոշակները. Ակցիա կառավարության դիմաց (video) Սև արկղ՝ կառավարության դիմաց. ակցիայի մասնակիցների պահանջները (video) Մի վատացեք, ձեր ջղաձգումները ձեզ պահեք. Իրավիճակը լարվեց, երբ Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց ՇՏԱՊ. Արամ Հարությունյանին Կառավարության մոտից բերման ենթարկեցին (video) Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում. ՌԴ ԱԳՆ «Ե՛ս եմ ստեղ որոշում», «խելոք մնա», «դու խելոք մնա»․ գերլարված իրավիճակ ԱԺ–ում (video) «Ես եմ ստեղ որոշելու». Ալեն Սիմոնյանի նյարդերը տեղի տվեցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am