25 տարի առաջ են գյուղից գնացել.ինչո՞ւ է երիտասարդ կինը ինքնասպանություն գործել
«25 առաջ տարի գյուղից գնացել են: Երեխա է եղել այդ աղջիկը: Ես ի՞նչ իմանամ նրա ինքնասպանության պատճառները»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը: Նշենք, որ օրերս Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի 30-ամյա բնակչուհին ինքնասպանություն է գործել ՌԴ Սոչի քաղաքում: «Գյուղում հազար խնդիր կա ու դրանց թվում նաև ամենացավոտն է ՝ արտագաղթը: Ես անգամ չգիտեմ՝ այդ աղջկա ամուսինը որտեղից է: Գիտեմ , որ երկու աղջիկ երեխա ունի ու ամուսնուց բաժանված է: Բոլորից համար էլ ցավալի է, բայց ավել բան չգիտենք: Ծնողներին էի ճանաչում. նորմալ մարդիկ էին ու ցանկացել են աղջկան գյուղում թաղել»,-ասաց գյուղապետը: Հավելենք, որ երիտասարդ կինը ինքնասպանություն է գործել մի քանի օր առաջ, նրա դին երեկ՝ փետրվարի 28-ին, հողին են հանձնել հայրենի գյուղում: Աստղիկ Ավագյան
