Պետք է այս հարաբերությունները ոչ թե շպագատով փորձել կարգավորել, այլ շատ հստակ, դաշնակցային հարաբերություներով․ Քոչարյան

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․


— Անընդհատ խոսում ենք Նիկոլ Փաշինյանից, խոսում ենք իր իշխանության ծրագրից, որը, իմ գնահատմամբ, թուրքական ծրագիր է, բայց մյուս կողմից հաճախ ընդունում եմ ընդդիադիր քաղաքական գործիչների, հարցրեր եմ տալիս, բոլորը քննադատում են Փաշինյանին և լավ են անում, որովհետև քննադատելու տեղ կա, և դատապարտելու տեղ կա, բայց չկա ծրագիր՝ ինչ անել։ Երբ ընդդիմությունը ծրագիր չի ներկայացնում, նմանեցնում եմ իրավիճակի, որ մարդիկ կոչ անեն, ասենք, թուրքական հագուստ Հայաստանում չկրել, բայց ուրիշ հագուստ չառաջարկեն։ էդ դեպքում մարդիկ մերկ են մնալու։ Այո, ինչը որ խաղաղության պայմանագրի անվան տակ են մատուցում, վատ է։ Բայց ես ակնկալիք ունեմ ձեզանից լսելու՝ իսկ դո՞ւք ինչ եք պատրաստվում անել։ Հղում անել Ձեր նախորդ կառավարման շրջանին, այո, հստակ ձեռքբերումների տարիներ են եղել, բայց հիմա աշխարհը 1998-2008 թվականների աշխարհը չէ, Հայաստանի կուտակած ռեսուրսները գոյություն չունեն։ Խնդրում եմ հնարավորինս պարզ բացատրել՝ ո՞րն է ձեր ծրագիրը։

Նայեք, պետությունները ո՞ց են դիրքավորվում այս աշխարհում՝ և՛ մոտական հարևանների հետ, և՛ ավելի հեռու գտնվող հարևանների, և՛ աշխարհաքաղաքական կենտրոններ հետ։ Ինչ-որ ձև դիրքավրվում են։ Հատկապես փոքր պետությունների համար սա չափազանց կարևոր է։ Հիմա դու քեզանից պետք է գնահատես՝ ինչ ես ներկայացնում, ինչ պոտենցյալ և հնարավորություններ ունես՝ քո անվտանգությունն ապահովելու համար։ Ի՞նչ պետք է անես այդ ուղղությամբ։ Սեփական բանակ, անվտանգային համակարգ։ Եվ դու ինչքան ավելի ուժեղ ես լինում, այնքան ավելի գրավիչ գործընկեր ես լինում ուրիշերի համար։ Որքան թույլ ես, էնքան քո ընկերությունն ուրիշների հետ դիտվում է որպես մի երկիր, որի վրա պետք է անընդհատ ծախսեր անել, անընդհատ պետք է խնդրանքներ ունենաս․ ոչ թե գործընկեր է, այլ բեռ է։ Մենք մեր այսօրվա կեցվածքով մեզ դրել ենք բեռ-պարտնյոր կարգավիճակի մեջ։ Ու փոքր երկիրը կարող է և պետք է որոշակի կոմպլեմենտարության քաղաքականություն ունենալ, բայց ինքը չի կարող շպագատի մեջ լինել։

Վերջերս Հայաստանի վարչապետը եղավ Էստոնիայում։ Փոքր երկիր է՝ Ռուսաստանին սահմանակից։ Չասենք, թե ուր գնաց, ծաղիկ դրեց, ինչի համար և այլն։ Այդ փոքր երկիրը որոշել է, որ վտանգ է տեսնում Ռուսաստանից, ինչքանով է արդարացված, դրա մասին չենք քննարկում, չեմ կարծում, թե արդարացված է, բայց իրենք ուղղություն են վերցրել Եվրամիություն, ՆԱՏՕ և փորձում են, այդ մեծ համակարգի մաս լինելով որպես պետություն երաշխավորել իրենց անվտանգությունը։

Հիմա Հայաստանն այս տարածաշրջանում մենակ ի վիճակի՞ է սա ապահովել, այս վիճակում։ Չեմ կարծում, որ որևէ ողջամիտ մարդ այս հարցին կասի՝ այո, կարող է։ Չի կարող։ Ուրեմն դու առաջին հերթին դու քո ներսում ավելի կազմակերված պետք է լինես, քո բանակով զբաղվես, և հնարավարո աշխարհաքաղաքական պարտյորների հետ այն գործընկերությունը սահմանաես, որը կկոմպենսացնի այն բացը, որ ունես։ Շատ տրամաբանված մոտեցում է սա։

Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունն այդ ուղղությանբ որևէ բան անում է։

Մեր տարածաշրջանի ուղղակի քարտեզին նայեք։ Հարավային Կովկասը՝ Հյուսիսում Ռուսաստանն է, հարավում՝ Թուրքիա, Իրան։ Այսօր մտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, միամտություն է, կամ մանկամտություն է, ավելի ճիշտ։ Հա, Մակրոնն ինչ-որ սիրուն հայտարարություն կանի, կուրախանանք, միգուցե Հայաստանի վարչապետի հետ գրկախառնվի, ինքը սիրում է գրկախառնվել, դրանով ամեն ինչ ավարտվելու է։

Հիմա կա երեք պետություն, որ հողի վրա այս տարածաշրջանում կարող են դերակատարում ունենալ՝ Ռուսաստան, Թուրրքիա, Իրան։ Ո՞ր երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ։ Ո՞ր երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ուժեղ, ունեն պատմություն այդ կապերը և ունեն հսկայական ծավալ։ Ո՞ր պետությունն է այդ երեքից ամենահզորը՝ իր պոտենցյալով՝ և՛ տնտեսական, և՛ ռազմական, և ո՞ր պետությունն է մշակութային առումով մեզ ավելի մոտ։ Սրանք այն հարցերն են, որոնցում չկա բազմաթկարություն։ Նաև մշակութային կոդով ամենիաց մոտ պետությունը մեզ համար Ռուսաստանն է։

Հիմա մյուսը Թուրքիան է։ Կարո՞ղ ենք Թուրքիայի հետ ունենալ այս բոլոր կոմպոնենտները, կա՞ն, թե չկան։ Ավելին, մեր հարաբերությունները ծանրաբեռնված են պատմական ծանր բեռով։ Ուրեմն մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք և ասենք՝ մեր անվտանգության համար ինչ է պետք։ Դա այն է, ինչ առաջին նախագահից սկսած, մինչև երրորդ նախագահ Հայաստանն անում էր։

Ուրեմն պետք է այս հարաբերությունները ոչ թե շպագատով փորձել կարգավորել, այլ շատ հստակ, դաշնակցային հարաբերություներ։

Սա այն դեպքը չէ, երբ մենք բազմաթիվ ալլընտրանքներ ունենք։ Ուղղակի չկան։

Եվրոպայի վերաբերյալ այս վերջին քննարկումներն ուղղակի անիմաստ են։ Հա, սիրուն թեմա է, բայց ադ թեմային հենց եվրոպացիք չեն արձագանքում։

Այսօրվա վիճակում կա մի նպատակ՝ Ռուսաստանին վատություն անել Ուկրաինայի միջոցով, Հայաստանի միջոցով կամ գտել այլ երկիր և նրա միջոցով փորձել վատություն անել։ Սա ռազմավարություն չէ, սա ուրիշի ձեռքում գործիք հանդիսանալ է։ Սա՞ ենք ուզում։

Կարո՞ղ եք ասել՝ այսօր Հայաստանն արտաքին մասով ինչ քաղաքականություն է վարում․ փորձում եմ հասկանալ ու չեմ հասկանում։ Սա քաղաքականություն չէ, խայտառակություն է, որը ծանր հետևանքների է բերում։ Ի միջի այլոց, սրա պատճառով է, որ մենք այն աջակցությունը, որ սպասում էինք, չստացանք։ Այդ անիմաստ խաղերի պատճառով։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ Սուրենյանց Թաթան պայմանավորվա՞ծ էր իշխանության հետ․ հիշատակի բոլոր օրերը պղծել են․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղա՜, մեղա՜․ Նիկո՛լ, ուրեմն հիմա ուշադիր լսիր՝ հայր Ալիևը ինչ էր ասում․ Զոհրաբյան (video) Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան Պուտինը Հայաստանի գազը չի կտրի, բայց․․․ Հայկ Այվազյան (video) Արա Աբրահամյանը համամիտ է Գանձասարի և Դադիվանքի պատմության խեղաթյուրումը դատապարտող դիմումին Հ1, քննարկում կազմակերպեք, «ադմիրալ» Պապիկյանին մենք էլ մի երկու հարց տանք․ Զոհրաբյան (video) Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր ՆԳՆ հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը․ մանրամասներ Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Ադրբեջանն անցել է պատերազմի ամենակատաղի փուլին․ ուշադիր լսեք Ալիևի վերջին հայտարարությունը․Զոհրաբյան (video) Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին Հրապարակվել է Առաջին ալիքի ներողության օրացույցը Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է կալանավորվել. ՀՀ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am