Գլխավոր դատախազությունից երեկ՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով Ոստիկանության Կենտրոնական բաժին է ուղարկվել հատուկ գրություն, որով հայտնվում է, որ այս տարվա հուլիսի 31-ի որոշմամբ հարուցված, մերժված նյութերում առկա Երևան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արտակ Գրիգորյանի բացատրությունում առերևույթ պարունակվում են կաշառք պահանջելու մասին տվյալներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կաշառք պահանջելու մեջ կասկածվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ, Երևան քաղաքի բնակիչ՝ Արման Եդոյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանն աշխատում է երևանյան քոլեջներից մեկում՝ որպես դասախոս։
2015 թվականի սեպտեմբերի 13-ին լուր էր հրապարակել, որ մահվան ելքով վրաերթի հեղինակը նույն Ա. Եդոյանն էր, ով այդ օրերին կուրծք ծեծելով հերքում էր իր մասնակցությունը վրաերթում, սակայն հետո գլխիկոր խոստովանել էր կատարվածը։
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը