Վիրավոր Արթուրին թողել էին հիվանդանոցի բակում.նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից
Երեւանում փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը կրակոցներ են հնչել: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Հայելի.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 01:20-ի սահմաններում. հրազենային վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ: « Հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Գևորգյանն է: վերջինն ստացել է հրազենային 6 վնասվածք»,- ասաց ոստիկանույթյան լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Մալխասյանը տեղեկացրեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օր-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. այժմ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում է քննություն: Մեզ հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի լրատվական բաժնից հայտնեցին , որ երիտասարդի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության ապարատին: Տեղեկացրեցին նաև, որ վիրավորված երիտասարդին թողել են հիվանդանոցի բակում: Աստղիկ Ավագյան
