Մահացու վտանգավոր ուռուցք է, որն անպայման պետք է վերացվի. Իրանի առաջնորդ

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի միջամտել Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական և տնտեսական կյանքին։ Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արաբական երկրներին առաջարկում է մի մոդել, որի դեպքում, իր իսկ խոսքով, նրանք չեն կարող 10 օր ապրել առանց Վաշինգտոնի աջակցության»,- Իրանի առաջնորդը մեկնաբանել Է Թրամփի հայտարարությունները։

«Եվ հիմա, իր գործարքներում, վարքագծում, առաջարկություններում նա պարտադրում է նույն մոդելը՝ ձգտելով այնպես անել, որ նրանք չկարողանան գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի։ Բայց ակնհայտ է, որ այս մոդելը դատապարտված է ձախողման։ Մերձավորարևելյան տարածաշրջանի ժողովուրդների կամքով Ամերիկան պետք է հեռանա, և անպայման կհեռանա»,- հավելել է նա։

Խամենեիի կարծիքով՝ «տարածաշրջանում սադրանքների, պատերազմների եւ տարաձայնությունների օջախ է մնում սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը – խմբ.) չարորակ, մահացու վտանգավոր ուռուցք է, որն անպայման պետք է վերացվի»։

Իրանի առաջնորդը նշել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալմամբ կարծում է, որ ունակ է խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում՝ ուժի կիրառմամբ, բայց Վաշինգտոնի նման ձգտումները միշտ հանգեցրել են միայն տարածաշրջանի երկրների տառապանքներին և ապակայունացմանը:

«ԱՄՆ նախագահի՝ տարածաշրջանի երկրներ այցի ժամանակ հնչած որոշ արտահայտություններ բոլորովին արժանի չեն պատասխանի։ Դրանք այնքան ցածր են, որ ամոթ են առաջացնում ինչպես խոսողի, այնպես էլ ամերիկացի ժողովրդի համար: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ուժ կիրառել հանուն խաղաղության։ Նա ստել է»,- Խամենեիի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

«Ուժը կարելի է կիրառել հանուն խաղաղության և անվտանգության։ Այդ իսկ պատճառով մենք, չնայած թշնամիների ատելությանը, ամեն օր կամրապնդենք երկրի հզորությունը։ Բայց նրանք ուժ են օգտագործել, որպեսզի տասը տոննայանոց ռումբեր փոխանցեն իսրայելական ռեժիմին, որպեսզի վերջինս դրանք նետի Գազայի երեխաների գլխին, հիվանդանոցների, խաղաղ բնակիչների տների վրա՝ Լիբանանում եւ ամենուր, որտեղ կարող էր»,- հավելել Է Իսլամական Հանրապետության առաջնորդը:

դիտվել է 1146 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Հենց հիմա ընդդիմությունը պետք է տեղափոխվի Տիգրանաշեն ու շտաբ դնի․ Նաիրա Զոհրաբյան (video) «Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա՝ փաստեր դնելով նրա դիմաց» (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շատ գոհ կլինենք, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Նիկոլ Փաշինյան (video) «Ձեր ծրագիրն էլ չեք կարդացել․նկատողություն անելուց առաջ էս նայեք»․ Խաչատրյանը «տեղը դրեց» Փաշինյանին (video) 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան «Պիղծա․․․», «Հանգի՛ստ թող Վեհափառին»․․․ Փաշինյանը հունից դուրս եկավ, իրավիճակը լարվեց (video) «Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի». Սուրեն Սուրենյանց Փաշինյանը բացեց խաղաքարտերը. Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրն Արցախի անունը շոշափելն է. Կարապետյան Բանակցությունների բազային կարողությունների բացակայությունն արդեն որերորդ անգամ Հայաստանին գլխացավանքներ է բերում. Կարապետյան Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը շարունակում է նեղվել, որ պատարագների ժամանակ աղոթք է հնչում Արցախի համար ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով բամփում են իրար գլխի. Փաշինյան (video) Նոր խառնաշփոթի ժամանակաշրջան․ առաջին քրիստոնեական պետությունում աշխարհիկ իշխանությունները փորձում են դատել կաթողիկոսին․ МК Վթարային ջրանջատում Սյունիքում և Կոտայքում ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները ՎԵՐՋ․ Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց՝ ինչ է ուզում Կաթողիկոսից․ Նարեկ Կարապետյան Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․կան վիրավորներ ԱԲՍՈՒՐԴ․․․ Փաշինյանի հերթական հարվածը Ռուսաստանին (video) Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Արագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ․ Հերթական սարսափելի հայտարարություններն Արցախի վերաբերյալ (video) Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Վեհափառը պատասխանատվության է ենթարկվում․ իտալական մամուլ Խորապես մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող հակաքրիստոնեական և հակակրոնական զարգացումներով Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Փաշինյանն ԱԺ-ում սրեց իրավիճակը՝ հնչեցնելով Վեհափառի հասցեին ամոթալի խոսքեր (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Փաշինյանը հենց հիմա ԱԺ-ում կարդում է մահախոսականը»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am