Հիմա մենք քո ասած տխմա՞րն ենք, թե՞ մարդուդ ասած համբալը. Հասմիկ Բաբաջանյան

Հոգեբանական մանիպուլյացիան մարդկանց վրա ներգործելու, մարդկանց կա¬ռա¬-վարելու ակտ է։ 2018 թվականից Հայաստանը այդ մագնիսական դաշտի մեջ է։ Ու մեղադրել մարդկանց, որոնք զոհ են գնում մանիպուլյացիոն հնարքների, ճիշտ  չէ։ Այդ մարդիկ զոհ են։ Շատ պարզ եմ բացատրում։ Ախուրյանցի Անոն զոհ է։ Կան զոհեր, որոնք դուրս են պրծնում մագնիսական այդ դաշտից, իսկ կան զոհեր, որոնք հավիտյանս կառավորվում, ներգործվում են։ Հիմա բուն թեմային անցնեմ։ Երեկ Նիկոլ Փաշինյանի կնոջ գրառումը մանիպուլյացիոն պարզ հնարք էր։ Այնքան պարզ, որ նույնիսկ երեխան կարող էր հասկանալ։ Նիկոլ Փաշինյանն  Ալբանիայում էր։ Նշենք, որ սովորական հանդիպում չէր։ Էրդողանի ու Ալիևի հետ ,,ախպերավարի,,  զրույցները երկրի համար կործանարար բազում հարցեր էր լուծում, շարժում էր  մարդկանց զայրույթը, դժգոհությունը։ 

Ի՞նչ է անում Անոն։ Մարդկանց զայրութը, էմոցիաները կառավարելու նպատակով հրահանգային մի տեքստ է գրում։ Ինչու՞ հենց երեկ, որովհետև հետո եք իմանալու, թե Ալբանիայից հետո Հայաստանն ինչ վիճակի  մեջ է հայտնվելու։ Նա հանդես է գալիս զոհի դերում  («ես դժբախտ եմ»)։  Մանիպուլյատորն իրեն ներկայացնում է որպես հանգամանքների կամ որևէ մեկի վարքագծի զոհ, որպեսզի հասնի իր նպատակին։ Տեսեք ինչ է ասում, նույնիսկ ամոթ է կրկնելը։ Շարքը երկար է, մի երկուսը գրեմ․ «Մի տխմար նստում է էկրանի առաջ և իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը․․․»։ Սովորաբար մանիպուլյատորը փորձում է համոզել, որ ինքը չի արել այն, ինքը այն չէ,  ինչում իրեն մեղադրում են։ Ինքը զոհ է։ Տեսեք ինչ է անում Անոն, ասում է ՝ մի տխմար։ Հոգեբանության մեջ մանիպուլյատորը օգտագործում է խրախուսանք, շողոքորթում կամ բացեիբաց պաշտպանում է զոհին, որպեսզի արժանանա նրա վստահությանը։ Նա զոհի մոտ վստահություն է ձևավորում,  որ ինքը տխմար, հիմար անխելք  չի, որովհետև նման բաներ իրեն չի ասում։ Այդ կերպ փորձում է պահել իր լսարանը։ Այլ բան է, որ ամուսինը մարդկանց համբալ է անվանում, ինքը՝ տխմար։ Տխմար է անվանում ոչ թե մի փոքրիկ խումբ մարդկանց, այլ հանրության գերակշիռ, ճնշող մասին, որը զույգի գոյությունը Հայաստանի կործանումն է համարում։ Սա բոլորովին այլ դաշտ է, այլ թեմա, այլ տարածք, որը մի քանի նախադասությամբ հնարավոր չէ բացատրել։ Նա իրեն հասանելի մագնիսական դաշտով հիմարացնում է այն փոքրաթիվ մարդկանց, ովքեր դյուրահավատ, հուզական կախվածություն, անինքնվստահություն, հաճույք ստանալու ցանկություն ունեն․․․

Ամենակարևորը՝  շեղում է թեման։ Երեկ նրա գրառումից հետո բազում քաղաքացիներ գրում են՝ ինչ էլ չիմացանք, այդ գրառումից հետո իմացանք, թե ինչ են ասում քո մասին։ Մարդիկ զարմանում էին այդ գրառումից, չգիտեին, որ մանիպուլյատորն ուշադրություն չի դարձնում այն բանի վրա, որը խախտում է իր ծրագիրը։ Ավելի պարզ՝ Երեկ Նիկոլն Ալբանիայում, Անոն այստեղ՝ մեզ ,,շախ տվին, խաղացեք։ Սրանից ավելի պարզ բացատրություն կա՞։ Օգտատերերից մեկը գրում է․ «Պետության աթոռը դարձել ա երկու տեգոր կնկա կռվախնձոր»։ Փաշինյանն ու իր կինը օտար ուժերի առաջ կռվում են, թե իրենցից ո՞րն է ամենալավը, ո՞րն է ավելի լավ խաբում, մանիպուլացնում մարդկանց։ Իրոք, տեգոր կնանիքի կռիվ է։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 41853 անգամ
Լրահոս
Դուբայի օդանավակայանի մոտակայքում դրոնների հարվածից չորս մարդ է վիրավորվել «Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծությունից հետո Իմ քայլը հիմնադրամը ասոցացվո՞ւմ է ՔՊ–ի հետ» (video) ԱՄՆ-ն 16 իրանական նավ է ոչնչացրել Հորմուզի նեղուցի մերձակայքում Բեյրութում Հեզբnլլահի օբյեկտների վրա hարվածների շարքն ավարտել է Իրանի շուրջ լարվածությունը մեծացնում Է Թուրքիայի տնտեսական ռիսկերը Մակրոնը G7-ի ղեկավարների հետ կքննարկի իրադրությունը Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները կարող են խաթարել աշխարհակարգը. Փեզեշքիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա «Ի՞նչ կապ ունեին հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներն ու Նիկոլն իրար հետ»․ Ռուբեն Հակոբյան (video) «Քաղաքացիները խայտառակում են Փաշինյանին՝ եկեղեցու դեմ հարձակման պատճառով» (video) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի Մեր ձեռքերը ազատ են թշնամու տնտեսական կենտրոններին հարվածելու համար ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի ներմուծման փորձը #ՈՒՂԻՂ․ «Այլևս ստիպված են Պուտինին դիմել․ Հորմուզի նեղուցը պայթել է Թրամփի գլխին»․ դեսպան Աղաջանյան (video) #ՀԻՄԱ․ Դրանից 5 րոպե հետո Նիկոլն այլևս իշխանություն չի ունենալու. Ռուբեն Հակոբյան (video) Հնարավոր է, որ ԿԸՀ–ն չգրանցի Սամվել Կարապետյանի կուսակցությունը․ Հովակիմյանի արձագանքը (video) «Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ». Արմեն Աշոտյան Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը Հրդեհի ահազանգ՝ Նոր Արեշ 19-րդ փողոցում Դու 17 միլիոնը կարում ես խարջես, ես 10․000 դրամը չեմ կարո՞ւմ․ սա կաշառք ա ժողովրդին․ Մեղրիի բնակիչ (video) Սպահանում հարձակման հետևանքով վնասվել է ՌԴ գլխավոր հյուպատոսարանը Վալոդյա Գրիգորյանի ար*ունոտ հագուստները․ ինչ է ներկայացնում բժիշկը (video) Սենատը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն օր 900 միլիոն դոլար է ծախսում Իրանի դեմ ռազմական գործողության վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am