Շատ շուտով․ ինչ է հայտնել Սպիտակ տունը
ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։
«Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, նախագահ [Դոնալդ Թրամփը] կլինի [Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր] Պուտինի հետ սենյակում։ Եվ ես ակնկալում եմ, որ դա շատ շուտով տեղի կունենա», - ասաց նա միջազգային անվտանգությանը նվիրված Politico կոնֆերանսում։
