Որն է Ուկրաինայի նպատակը՝ ըստ WSJ-ի
Ուկրաինան ցանկանում է Ստամբուլում կայանալիք բանակցությունների ժամանակ Ռուսաստանի հետ քննարկել միայն հնարավոր հրադադարի իրականացումը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին։
«Նրանք (պաշտոնյաները - խմբ.) ռուսական թիմի հետ կհանդիպեն միայն Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված 30-օրյա առանց նախապայմանների հրադադարի իրականացման և վերահսկման ուղիները քննարկելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
