ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն ահազանգում է, որ վերջին տարիներին Արթիկ համայնքի ճանապարհային վիճակը լրջորեն վատթարացել է՝ վտանգելով վարորդների և հետիոտների կյանքը։
«Փոսերը գրեթե բոլոր գլխավոր և երկրորդական փողոցներում դարձել են երթևեկության խոչընդոտ։
Փողոցների վնասված հատվածները, որոնք ոչ միայն վնասում են տրանսպորտային միջոցները, այլև շատ լուրջ վտանգ են ներկայացնում վարորդների և հետիոտների համար։
Բազմաթիվ վարորդներ ստիպված են խուսափել վնասված հատվածներից՝ հաճախ վտանգելով իրենց և մյուս երթևեկողների անվտանգությունը։
Բացի դրանից, անտերության և վերահսկողության բացակայության հետևանքով խաթարվել է երթևեկության բնական հոսքը, և ավելացել են խցանումները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարները։
Այս կարևոր խնդիրն Արթիկ համայնքի ղեկավարությունը պարտավոր է դիտարկել որպես առաջնահերթություն և իրականացնել պատշաճ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ։
Համայնքային իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ և բարեկարգ միջավայր համայնքի բոլոր բնակիչների համար»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը