ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ եթե ԵՏՄ-ի դուրս գալը կապված է Ռուսաստանի հետ, ապա հենց Ռուսաստանն է առատորեն զենք մատակարարում մեր հակառակաորդին։
«Ասում են, բա ԵՄ-ն սենց, բա ԵՄ-ն «քըխ» է, հիմա էլ ասում են՝ տեսա՞ք, ԵՄ-ի հետ էլ վատ չենք: Եղբայր, մենք ԵՄ-ից չենք խոսում: Երբ ասում եք, որ, լինելով ԵՏՄ անդամ, ԵՄ-ի հետ էլ համագործակցությունը հնարավոր է, մենք չենք քննարկում ԵՄ-ի հետ համագործակցությունը, այլ ասում ենք, որ ԵՏՄ-ն մեր տնտեսական շահերին վնասում է։ Վնասում է, քանի որ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները չենք կարողանում զարգացնել:
Ես լավատես չեմ պարոն Զեյնալյանի պես, չեմ հավատում, որ վերապահումով կողմ կքվեարկեք։ Ավելին, չեմ կարծում, որ պարոն Աշոտյանը միամիտ է, ասեմ այլ բան՝ պարոն Աշոտյան, դուք ամենևին միամիտ չեք»,- ասաց նա:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը