Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել. «Հայաստան» խմբակցության պատգամավորներ

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել օրերս նախ ձերբակալված, այնուհետեւ մեկ ամսով կալանավորված գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Այն, ինչ տեսանք եւ լսեցինք չի կարող տեղավորվել մարդկային բանականության սահմաններում։
Երկու օր առաջ Գյումրու Կումայրիի բաժնի շուրջ 8 աշխատակիցներ ներխուժում են Լիլիթի բնակարան, վերջինիս 78-ամյա մոր աչքի առաջ, բռնի ուժ գործադրելով, ոլորելով Լիլիթի ձեռքերը հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բաժին են բերման ենթարկում։ Հետո ՁՊՎ-ով ու հիվանդանոցով մի ամբողջ օրը կնոջը, ով նաեւ ֆիզիոլոգիական հատուկ վիճակում է լինում, կալանավորում են 1 ամիս ժամկետով։ Կալանք տվող դատավորը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանն է, (ինչպես ասում են՝ ճանաչենք հերոսներին)։
Այս տեսարանը ձեզ միայն ֆիլմերից ահաբեկչի ձերբակալություն կարող է հիշեցնել, բայց Լիլիթը ոչ ահաբեկչության մեջ է մեղադրվում, ոչ մարդասպանության, ոչ է նարկոկանտրաբանդայի։
Հետաքննող լրագրողը, ով բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ բացահայտելով է հայտնի մարզում, մեղադրվում է, ՈՒՇԱԴՐՈւԹՅՈՒՆ, խուլիգանության համար. 1 ամիս առաջ դատական նիստի ժամանակ դատավոր Հայկ Աղաքարյանին կոռուպցիոներ է ասել։
Լրագրող կնոջը մեղադրում են խուլիգանության մեջ ու 1 ամսով էլ կալանավորում միայն նրա համար, որ դատավորին կոռուպցիոներ է ասել ու սա երկրում, որի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դատավորներին վնգստացող է անվանել, դեռ մի բան էլ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչ արել։
Ընդամենը օրեր առաջ ուղիղ եթերում Նոր Նորք վարչական շրջանի ԵՄ գնացող թաղապետը 10 հոգու հետ ծեծեց քաղաքացուն, հետո անվրդով գնաց հաց ուտելու, անգամ բերման չենթարկվեց, իսկ Լիլիթը 3-րդ օրն է նույն հագուստով ու հողաթափերով չի կարողանում անգամ փաստաբան ներգրավվել։
Սա խայտառակություն է, ու սա առաջին հերթին դատախազ Աննա Վարդապետյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ու ՄԻՊ Անահիտ Մանասյանի ամոթն է։
Դիմում եմ իրավապաշտպաններին, լրագրողներին, ակտիվիստներին, մենակ չթողնենք Լիլիթին։
Հ.Գ. Առաջին տեսանյութը՝ իրական Հայաստանի, երկրորդը՝ էլի իրականի, մի քիչ եվրոպական համեմունքով»,– գրել է Խամոյանը։

դիտվել է 690 անգամ
Լրահոս
Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»․ Աբովյան Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից զոհի և վիրավորների, ՌԴ-ն՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը Ավազով բարձված «HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Յոլյան Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ Նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկան Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտաբերվել է քաղաքացու մարմին Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am