Հնդկաստանում պայթյուններ են որոտացել
Հնդկական Քաշմիրի Ջամմու քաղաքում մայիսի 8–ի ուշ երեկոյան պայթյուններ են որոտացել։ Հնդկաստանի ռազմական աղբյուրները կասկածում են, որ դա պակիստանյան անօդաչու թռչող սարքի հարձակում է: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Հնդիկ պաշտոնյան, որ խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է , որ հարձակման են ենթարկվել Ջամմուի մի քանի հատվածներ և Ախնուր, Սամբա և Կաթհուա քաղաքները:
