Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյա հոբել յանը: Հոբելյանական տարվա բացման գալա-համերգին՝ մայիսի 14-ին, ելույթ է ունենալու դաշնակահարուհի Յուջա Վանգը, որն առաջին անգամ է ժամանում Հայաստան: Մեր ունեցած տեղեկություններով, դաշնակահարուհու հոնորարը բավականին «սոլիդ» գումար է կազմում: Որոշ ժամանակ առաջ մենք դիմել էինք ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե, ընդհանուր առմամբ, որքա՞ն գումար է ծախսվելու Յուջա Վանգին Հայաստանում հյուրընկալելու նպատակով, և այդ գումարից որքա՞նն է կազմելու նրա հոնորարը կամ գործակալական ծախսերը: Հարցրել էինք նաև՝ ծախսերը ֆինանսավորվելու են բացառապես պետբյուջեի՞ց, թե՞ կան հովանավորներ:

Նախարարությունից ստացել էինք պատասխան, որ երաժշտի հոնորարի գումարը հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք, իսկ համերգի ֆինանսավորումը կներառվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծում, որի համար նախատեսվում է առանձին ֆինանսավորում:

Հաշվի առնելով այս պատասխանը՝ լրացուցիչ դիմել էինք ԿԳՄՍՆ՝ խնդրելով պատասխանել, թե, ընդհանուր առմամբ, որքան գումար է նախատեսված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծի համար, և ըստ տողերի՝ ինչպես, ինչ միջոցառումների համար է հատկացվում այդ գումարը: Նախարարությունից ստացված պատասխանը, մեղմ ասած, ուշագրավ է. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյա հոբել յանը հավուր պատշաճի իրականացնելու համար ներկայում շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ գումարի հատկացման վերաբերյալ: Ընդունվելուց հետո որոշումը սահմանված կարգով կհրապարակվի»:

Փաստորեն, արդեն հինգերորդ ամիսն է, իսկ կառավարությունը դեռ նոր է մտածում որոշում ընդունել: Ավելին, նման նախագիծ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մենք չգտանք, ինչը նշանակում է, որ այն նույնիսկ հանրային քննարկման համար պատրաստ չէ: Մյուս կողմից՝ ստացվում է, որ կառավարության որոշում չկա, այսինքն՝ գումար հատկացված չէ, բայց ԿԳՄՍ նախարարությունն արդեն «պրոցեսներ» է սկսել, ի մասնավորի՝ պայմանավորվել է Յուջա Վանգի հետ:

Զուգահեռաբար հարցում էինք ուղարկել նաև կառավարություն՝ փորձելով հասկանալ՝ ինչպե՞ս է գնահատում կառավարությունը և մասնավորաբար վարչապետի աշխատակազմը, որ առանց հովանավորների, պետբյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպվում է կոնկրետ մեկ համերգ: Նաև հարցրել էինք՝ եթե պետությունը ֆինանսավորում է համերգը, ինչի՞ հետ է կապված այն հանգամանքը, որ տոմսերի գները տատանվում են 20000ից 150000 հազար դրամի սահմաններում, ինչը խիստ սահմանափակում է երաժշտասեր հանրության ներկայության հնարավորությունն այդ համերգին: Վերջապես՝ խնդրել էինք պատասխանել ևս մեկ հարցի՝ ի՞նչ տրամաբանությամբ է որոշվում՝ որ կազմակերպության հոբելյանը նշել, որը՝ ոչ:

Եվ ի՞նչ են պատասխանել կառավարությունից: Կարելի է ասել՝ ոչինչ: Երեք հարցից որևէ մեկին պատասխան չի ուղարկվել, իսկ մեզ ուղարկված գրության մեջ միայն այսքանն է. «Հայցվող տեղեկատվության վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, որը կառավարության նիստում ընդունվելուց հետո կհրապարակվի: Միաժամանակ նշենք, որ ԿԳՄՍ նախարարության տրված պատասխանին ավելացնելու ոչինչ չունենք»:

Հետաքրքիր է՝ ի՞նչ «խութեր» կան այս հոբելյանի ու կոնկրետ համերգի հետ կապված, որ կառավարությունն ու նախարարությունը այսպիսի խուսափողական պատասխաններ են տալիս: Վերջապես՝ տպավորություն է, որ երկու պատասխանն էլ գրվել է նույն տեղում, առավել ևս, որ ուղարկվել են րոպեների տարբերությամբ:

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Ինչ է կատարվել Էջմիածնում. կրակողները 22-23 տարեկան են․ «Հրապարակ» Տղա ջան, կենտրոնացիր. հիմա Ալիևը քո ազնիվ ընկերն է, թե՞ ստախոսի մեկն է ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios Մեքենայում հրդեհի հետևանքով ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ խաղացողը մեկ մրցաշրջանում նվաճել է երկու եվրագավաթ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը․ Խոսրով Հարությունյան Վերջին ամիսներին միասին անցանք իշխանական ճնշnւմների վտանգավոր ալիքների միջով. Ռուբեն Սրբազան Շոյգուն ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասինն Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս մեկ տարածքի նկատմամբ. ՌԴ ՊՆ Ավտովթար՝ Սևանի թերակղզու խաչմերուկում․ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կան վիրավորներ Մենք խոսում ենք խնդիրներից և լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց․ Իվետա Տոնոյան Իսրայելական հարվածի հետևանքով լրագրող է զոհվել Ոսկե գնդակի դափնեկիրը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո Ահազանգ՝ հրդեհի մասին «Լուզեր Նիկոլի խայտառակությունը»․ դե այս հարցերին պատասխանիր․ Արթուր Խաչիկյան (video) «Նիկոլի ոհմակը չոքելու է հայ ժողովրդի առաջ»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Երկու հատ ժեշտ ու երկաթ են բերել,որ խաբեն ժողովրդին, ասեն՝ 8 միլիարդ պարտքի դիմաց ենք գնել․ քաղաքացի (video) «Այս թափթփուկն այլևս չի բարձրանալու տրիբունա»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) «Անլվանե՛ր, ո՞վ եք դուք, որ կեղտոտ ձեռքերով այդպես հարձակվում եք մարդկանց վրա»․ Ռուզան Ադանալյան (video) Նիկոլը կաշառք է տալիս, որ մարդիկ իրեն ընտրեն․ հարցում (video) «Россия не может ждать вечно: Пашинян должен определиться», — жёсткое предупреждение Захаровой (video) Սասու՛ն, քո նման այլանդակը չպետք է մոռանա՝ ինչպես «գլխիդ աթոռը ջարդեցին»․ մանկավարժ (video) Աննա Վարդապետյա՛ն, պատժվելու՛ եք․ Նիկոլը փախչելու է, ու․․․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Սա իհարկե ոչ միայն զավեշտալի է, այլ նույնիսկ՝ վիրավորական
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am