«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել
Դիտել նաև
Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար
Նոր մեգանախարարություն ստեղծելու նախագիծ է քննարկվում. «Ժողովուրդ»
Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»
Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ ու թաղմանը չեն գնացել․ «Հրապարակ»
«Իրավունք» թերթը գրում է. «Ավինյան-Փաշինյան հարաբերությունները Նորքի թաղապետարանում տեղի ունեցածից հետո` լարվել է։ Բանն այն է, որ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Փաշինյանը դեպքից հետո զանգել է Ավինյանին ու հրահանգել ոչ մի դեպքում թաղապետի հետ կապված ինքնագլուխ որոշում չկայացնել. Թաղապետին դեռ պետք չէ կպնել։
Ավինյանն էլ, ով տրամադրված էր ազատվելու թաղապետից, նեղսրտել է ու մտերիմ շրջապատում դժգոհել, թե, փաստորեն, իր ենթակայության տակ աշխատողներին էլ է Նիկոլը որոշում, թե երբ է պետք «ժերտվա» տալ։
