Թրամփը և հութիները պայմանավորվածության են հասել
ԱՄՆ-ը և հութիները Օմանի սուլթանության միջնորդությամբ համաձայնության են եկել հրադադարի շուրջ: Հութիները նաև համաձայնել են դադարեցնել հարձակումները ամերիկյան նավերի վրա Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի ռմբակոծել Եմենի հութիներին, քանի որ նրանք «կապիտուլյացվել են»: Նրա խոսքով՝ հութիները խոստացել են այլևս չհարձակվել Կարմիր ծովում գտնվող նավերի վրա։
