Թրամփ-Քարնի հակամարտություն․ Թրամփը կտրուկ է արտահայտվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Սպիտակ տանը չի կարող ասել որևէ բան, որը կհամոզի իրեն վերացնել Կանադայի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը, հաղորդում է NBC News-ը։
«Ո՛չ»,-ասել է Թրամփը, երբ լրագրողը հարցրել է՝ արդյոք վարչապետը կարող է այսօր կեսօրին ինչ-որ բան ասել՝ համոզելու նրան չեղարկել մաքսատուրքերը։
Երբ Թրամփին հարցրել են՝ ինչու, նա պատասխանել է. «Ուղղակի այդպես է»։
