Իրանի նախագահը կարող է միջնորդ լինել Ադրբեջանի և ՀՀ–ի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում․ Խատիբզադե
Պաշտոնական Թեհրանը իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ։ «Հավատում եմ, որ այս հարցը նույնպես կարտացոլվի երկու կողմերի հարաբերություններում»,- ասել է նա։
