Գյումրիում տեղի էին ունեցել ընտրություններ, ձևավորվել էր ավագանին, որն էլ ընտրել էր քաղաքապետ, բայց, ինչպես և կանխատեսվում էր, իշխանությունը փորձում է գտնել կամ արդեն գտել է եղանակներ՝ խարխլելու այն իրավիճակը, որն ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Սոս Հակոբյանը։
«Ընտրական հանձնաժողովն իր ֆունկցիան չի կատարել։ Մենք ունենք տեղեկատվություն, որ Կարեն Բադալյանը դիմել է դատարան՝ ցանկանալով անվավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը, ըստ որի, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն։ Նաև նշեմ, որ իր առաջին դիմումից հետո Կարեն Բադալյանը, բոլորին անհայտ պատճառներով, դիմում է գրել և ասել, որ ցանկանում է պահել իր ավագանու պաշտոնը, սակայն ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,-նշեց Հակոբյանը։
Փաստաբանը վստահեցնում է՝ անձի, տվյալ դեպքում՝ Կարեն Բադալյանի կամքի վրա ազդեցություն է եղել իշխանական շրջանակներից։
«Կարեն Բադալյանի կամքի վրա բռնություն է գործադրվել, փորձում են խեղել քաղաքական պատկերը Գյումրիում»,-ասաց փաստաբանը։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը