ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացնում է լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատման վտանգի մասին
ԱՄՆ-ն կարող է լուրջ անջատումների ենթարկվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում առկա լուրջ դժվարությունների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգ Բուրգումը։
«Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ այս շաբաթ Իսպանիայում։ Նույնը կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամռանը», - ասել է նա։
Բուրգումի խոսքով՝ Միացյալ Նահանգներն այժմ բախվում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հսկայական խնդիրների, և դրա մեղքը կրում է երկրի նախորդ ղեկավարությունը։
«Բայդենի վարչակազմի կանոնները մեր ցանցերը մեծ ռիսկի են ենթարկել», - ընդգծել է նախարարը։
