«Զինվորները քնած չեն եղել,մարմինները տարբեր տեղերից են դուրս բերվել, մեկը պառկած էր, մյուսը՝ լուսամուտի մոտ»

Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո դեպքի վայրից դիակների դուրսբերման ժամանակ պաշտոնյաներն արդեն դեպքի վայրում էին։ Այս մասին դատական նիստում հայտարարեց նշված զորամասի հրամանատար, գնդապետ, վկա Արգամ Գևորգյանը, որն, ի դեպ, միակ պետերից է, որը դեպքից հետո շարունակում է պաշտոնավարել։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով այսօր կայացած նիստում հարցաքննվել է Արգամ Գևորգյանը։

Նա պատմեց, որ հրդեհի մասին իմացել է գիշերը՝ Վազգեն Նիկողոսյանից։ Դեպքի վայրում եղել է, երբ արդեն շենքի պատի հատվածը քանդված է եղել, փորձել է մուտք գործել՝ չի ստացվել, խեղդվում էր, արդեն պատկերացնում էր, որ ահավոր է․ «Ամբողջությամբ այրվում էր, տանիքը թափվում էր»։

Տեսել է Եղիշե Հակոբյանին, որն այրված էր, գոռում էր, լացում, ասում՝ «վառվան տղերքը», չէր կարողանում ոչինչ ասել, նրան շտապօգնությամբ տեղափոխել են։ Ինչ վերաբերում է ողջ մնացած մյուս զինծառայողներին, վկան նշեց, որ երկու այրված զինծառայողներին անմիջապես հոսպիտալ են տեղափոխել, մյուսներին՝ ռազմական ոստիկանություն։

Հրդեհաշիջման աշխատանքներն արդեն իրականացվում էին, ինքը հրահանգ չի տվել։ Հրդեհը մեկուսացնում էին մաս-մաս, ապա՝ որոնողական աշխատանքներ իրականացնում, դիերի դուրսբերմանը ինքը չի մասնակցել։ Հարցին՝ արդյոք տեղյակ է, թե ինչպես են մարմինները տեղակայված եղել՝ վկան պատասխանեց․ «Տեղեկություններ կան, որ ոչ ոք քնած չի եղել, մեկ հոգի է մահճակալի վրա եղել, տարբեր տեղերում են եղել, մեկը լուսամուտի մոտ է եղել, դոշակների մոտ փաթաթված է․․․ խառը, նման տեղեկություններ են եղել․․․ ասել են՝ մեկին այստեղից հանեցին, մյուսին՝ այնտեղից․․․»։ Պատասխանելով հարցերին՝ վկան հայտնեց, որ դեպքի վայր մեկնելուց 20 րոպե անց Սուրեն Պապիկյանն իրեն զանգել է, ինքը զեկուցել է, որ հրդեհ է․ «Զեկուցել եմ, որ հասել եմ, պաժառ է, նախնական տվյալներով՝ երեխեքը ներսում են, ասեցի՝ սպային եմ տեսել, մնացածին տեղյակ չէի, որ ներսում չեն»։ Նրա խոսքով՝ 10 րոպեն մեկ ինքը կապի մեջ էր, մինչև՝ երեք ժամում բոլորը տեղ են հասել՝ իրավապահ մարմինների, ՊՆ ղեկավարությունը, տեղակալները, մարզպետը, հրդեհի մարման աշխատանքները դեռ շարունակվում էր։ Ըստ վկայի՝ այն հրդեհը, որն ինքը տեսել է, չի պատկերացնում, որ այդ հրդեհի պայմաններում մարդ փրկված լիներ։ Դեռ դիակները չհանած, ըստ վկայի, բոլոր պաշտոնյաներն արդեն դեպքի վայրում են եղել։ Դիակների դուրսբերման աշխատանքին ինքը ականատես եղել է, ԱԻՆ-նն է իրականացրել, իսկ ՌՈ ծառայողների աշխատանքը չի հիշում, ԱԱԾ աշխատակիցներ եղել են, բայց չգիտի, թե ինչ էին անում։ Դիակների դուրսբերման աշխատանքը չի տեսանկարահանվել իր կողմից, այլ անձանց կողմից արվել է, թե՝ ոչ՝ տեղյակ չէ։ Նա նաև հայտնեց, որ զենքերն արդեն հեռացված է եղել։ Դեպքի օրը եկել է նաև Սասուն Միքայելյանը, հետաքրքրվել՝ ինչ է եղել։ Գևորգյանը, թեև ներկա չի եղել Եղիշե Հակոբյանի հարցաքննությանը, սակայն ՌՈ աշխատակիցները հայտնել են, որ Հակոբյանը հայտնել է՝ բենզինն անփույթ ձևով լցրել է վառարանը, դրանից էլ բռնկվել է հրդեհը։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։
Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 604 անգամ
Լրահոս
Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի «Տեղից սրանից հետո չխոսեք»․ Էդգար Ղազարյանի հարցից Ռուբեն Ռուբինյանը իրար խառնվեց (video) Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Հայկ Սարգսյան, դու Նիկոլի «մսաղացից» դուրս չես գալու․ ասեմ՝ ինչու․ Նաիրա Զոհրաբյան (video) Առիթից մի՛ օգտվեք ու ընդհատեք իմ խոսքը․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբինյանին (video) ՔՊ-ն Առուշին բանտով է սպառնացել․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video) Մոլորակների խոշորացման նախագիծ բերեք, Գարիկ Սարգսյանին էլ նշանակեք ղեկավար. Էդգար Ղազարյան (video) Ընդդիմադիր պատգամավորը չկարողացավ զսպել հուզմունքը․ «Ե՞րբ ադրբեջանցիները դուրս գալու Հայաստանից» (video) Արթուր Խաչատրյանը պոռթկաց (video) «Լեզուներդ կոխել եք համապատասխան տեղը, կզածնե՛ր»․ Հայկ Նահապետյանի կոպիտ խոսքը (video) Տիգրանաշեն գյուղը Հայաստանի տարածք է, թե ոչ․ Քրիստինե Վարդանյանի հարցի պատասխանին խառնվեց Ռուբինյանը (video) Ես շատ զայրացած եմ․․․ հանե՛ք էս հարցը․ Մամիկոն Ասլանյան (video) Խոչընդոտներ են ստեղծվում Լևոն Քոչարյանի տեսակցությունների համար․ փաստաբան Մենք թույլ չենք տալու ձեր սիրած զբաղմունքով զբաղվեք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Վաղը կգան, կասեն՝ էկեք Մատենադարանը քանդենք, պատերազմ կլինի․ Աբրահամյան (video) «Մի հուզվե՛ք»․ վեճ լրագրողի և ՔՊ-ականի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրաժարվե՞լ է Մոսկվայում ընդունել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին. Արամ Ա Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am