Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրը, Իրանահայ ազգային և մշակութային միությունը, Զեյթուն թաղամասի Հայ «Աշխարհատեսների» կենտրոնը, Սասուն թաղամասի Հայ «Աշխարհատեսների» կենտրոնը և «Արաքս» շաբաթաթերթը համատեղ կոչ են հղել, որն ուղղված է իրանահայ համայնքի կրոնական և ազգային կառույցներին, նրանց ենթակա մարմիններին, հանձնախմբերին, եկեղեցական խորհուրդներին, հասարակական, տնտեսական, մշակութային և մարզական միություններին և իրանահայ համայնքի բոլոր անդամներին։

«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված էր Հայաստանի Հանրապետության անվամբ, դրոշով և զինանշանով, նախքան ծրագրի սկսվելը անհետացել է Եղեռնի զոհերի հուշարձանի մոտից, և հայտնաբերվել բզկտված վիճակում, վրայի խորհրդանիշները պոկոտված ու ոտքի տակ թափթփված։ Ծաղիկների խոնարհման ընթացքում, երբ ՀՀ դեսպանության պատվիրակությունը շարժվում է դեպի հուշարձան, հանկարծ կարգապահներից անցնելով պատվիրակության կողմն են հարձակվում երկու-երեք կանայք, որոնք մոտենալով ՀՀ Դեսպանին ու նրա տիկնոջը և ընկերակցողներին, ջանում են նրանց ձեռքերին հարվածելով խլել մատուցման համար նախատեսված ծաղիկները»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ավելի ուշ մի խումբ անձինք ՀՀ իշխանություններին ուղղված վիրավորական վանկարկումներով են հանդես եկել։

Նրանք իրանահայ համայնքի բոլոր կառույցներին, Իրաբի խորհրդարանի հայ պատգամավորներին կոչ են արել դատապարտել տեղի ունեցածը և քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ արարքները պատշաճ գնահատականի արժանանան։

«Եղեռնի հիշատակի միջոցառումները, որոնք մեր ազգային միասնականության խորհրդանիշներից են, այսօր չեն կարող տգետ անձանց անբարո արարքներով իրենց հակոտնյային վերածվել։ Հանցանք կատարող անձինք կարող են չհասկանալ իրենց արածի գեշության աստիճանը, հաճախ այդպիսիները ունակ էլ չեն այդ կարգի բաների գիտակցելուն, բայց գիտակից հայորդիները, այդ տգեղ և տգետ արարքները կանխելու առումով լուրջ պարտականություններ ունեն։ Մենք, ներքո ստորագրող կառույցներս, խստորեն դատապարտելով այդ ստոր ու դավադիր արարքը, դիմում ենք Իրանի խորհրդարանի զույգ պատգամավորներին, հատկապես պարոն Արա Շահվերդյանին, ով նաև ԻԻԽ-ում Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահն է, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովին, Թեմական խորհրդին, նրա կողմից կյանքի կոչված` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի կազմակերպիչ հանձնախմբին և ազգային արժեքների խաթարման հանդեպ խղճմտանք ունեցող բոլոր հայորդիներին, խստիվ դատապարտել տեղի ունեցածը և համապատասխան միջոցներ ձեռնարկել կատարվածն ըստ արժանվույն գնահատելու՝ այդ մոլորյալ ընթացքի շարունակությունը կանխելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

դիտվել է 720 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am