«Անհանգիստ վիճակ է, մարդիկ լավ բան չեն սպասում»․ Տավուշում բացասական տրամադրություններ են

Տավուշի մարզի բնակիչներն անորոշության մեջ են ու անհանգիստ, քանի որ չգիտեն, թե ինչ է սպասվում այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը։

Դեռևս այս տարվա հունվարին պաշտոնական հաղորդագրություն էր եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մինչ օրս, սակայն, այս գործընթացի մասին որևէ տեղեկություն չկա։

Նվեր Բեգլարյանի խոսքով՝ եթե այդ հատվածում այսպես կոչված «սահմանազատման» աշխատանքներ իրականացվեն, անվտանգային լուրջ խնդիրներ են առաջանալու։ «Կողբի, Բերդավանի տարածքներից են սկսելու ըստ իրենց հայտարարության՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միացման գոտուց են սկսելու և հասնեն մեզ։ Բայց կանգ առավ գործընթացը, հազար բան են ասում, ոչ ոք չգիտի, թե պատճառն ինչ է, բայց ժողովրդի սպասումը դրական չէ։ Բոլորը սպասում են, որ դա ևս իր վատ հետևանքները կբերի։ Անհանգիստ վիճակ է, անցածը հաշվի առնելով՝ մարդիկ լավ բան չեն սպասում, որովհետև տվողը մենք ենք լինում անընդհատ, դրանից էլ անհանգստություն է սկսվում»,-ասաց նա։ Նվեր Բեգլարյանի խոսքով՝ Կիրանցի հատվածում տեղի ունեցած գործընթացից հայկական կողմը ոչինչ չի շահել։

«Ոսկեպարը պայքարեց, շատ չտուժեց, բայց Կիրանցը տուժեց։ Թուրքի համար ինչ տարբերություն, թե որտեղից կսկսի։ Հիմա գնալու է մինչև Ազատամուտի, Ոսկեպարի մոտ, այ դա է մարդկանց ավելի շատ անհանգստացնում, որ նորից այդ «անկլավների» հարցը կբարձրացնեն։ Կրկնում եմ՝ անհանգստացնողն այն է, որ այս գործընթացներից Հայաստանը ոչինչ չի շահում, և մարդիկ սպասում են, որ ավելի վատ է լինելու»,-հավելել է նա։

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Երևանում կոտրել են «Coffee house»-ի սրճարանի դռան ապակին և հափշտակել գումար և այլ իրեր Լեզվակռիվ՝ թաղապետի և Արթուր Չախոյանի միջև․ իրավիճակը նորից լարվեց (video) Բա տիկի՛ն, այսպես ՀԷՑ-ը խլեցին Սամվել Կարապետյանից, հետո՝ Գագիկ Ծառուկյանից․ Անժելա Թովմասյան (video) «Թրամփը սպասում է Զելենսկու կորստին․ Պուտինը մի հարց է հենց հիմա լուծում»․ Քաղաքագետ (video) Ինչ իրավունքով դուք պետք է ստանաք բարձր աշխատավարձեր․ ավագանու անդամն՝ Ավինյանին ու ՔՊ-ին (video) Պատգամավորների բացահայտումը․ «Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ հավելյալ գումար գրեն» (video) ՔՊ-ականները երեկ մեր հասցեին ստեր էին տարածում․ մենք կոռուպցիան ենք բարձրաձայնում. ընդդիմադիր (video) ԱՊՀ-ում Փաշինյանը զգացել է՝ իշխանությունը կարող է կորցնել ու խայտառակվել է․ Երվանդ Բոզոյան (video) Ես ինձ զսպում եմ՝ կոշտ խոսք չասեմ․ «Մտա, տեսա շատ նեղ ՔՊ-ական շրջանակով այս հարցն են քննարկում» (video) Արցախցին նեղը գցեց ՔՊ-ականներին․ «Կոնկրե՛տ ասեք՝ ինչից ենք մենք տուժել» (video) «Խփնված Սասու՛ն, էդ զինված ադրբեջանցին, որ աղջկադ վրա հարձակվեր, ինչ կասեիր»․ մանկավարժ (video) 25 հազար դրամով էդ ինչ եք փաթեթավորում․․․ խայտառակ գնումներ են արել․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Վեճ սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. lurer.com Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՇՏԱՊ․ Պիտի պատասխան տաս ասածիդ համար․ Սամվել Հակոբյանը բղավում է ոստիկանների վրա (video) Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ Լարված իրավիճակ․ «Սերոբի՛կ, էսքան անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու» (video) 2 հատ քարի համար դուք խայտառակ եղաք․ առևտրական (video) Էդքան ինքնավստահ եք, մինչև հասնում եք դատարանի դահլիճ․ փաստաբանը Շինարարների փողոցում (video) «Մեզ էլ են սպանելու»․ քաղաքացին բղավում է (video) «Սիրտը կկանգնի, մի՛ արեք»․ ոստիկանները քաշքշելով տանում են քաղաքացուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am