Երկու տարուց 1.6 լիտր շարժիչով «Opel»-ի մաքսատուրքը կհասնի 6000 եվրոյի

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն երեկ ԱԺ-ում անցկացվող «ԵԱՏՄ-ից դուրս գալու» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ ԵԱՏՄ-ի մաքսատուրքերին: Նրա խոսքով, ԵԱՏՄ-ի մաքսային դրույքաչափերի 76 տոկոսն այլ են, քան Հայաստանի շահերից բխող այն դրույքաչափերը, որոնք սահմանել էր նախորդ գումարման ԱԺ-ն: «Նվազել են 1700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափեր, 6300 ապրանքատեսակի դրույքաչափերն արդեն ավելացել են, դեռեւս 700-ն ավելանալու են առաջիկա տարիներին: Ընդ որում, այդ 700-ն ամենացավոտն ու ամենակարեւորն են»,- ասաց Դանիել Իոաննիսյանն ու նշեց, որ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը կազմում է ընդհանուր արտաքին առեւտրի մոտ 25 տոկոսը: Վերջինս նշեց, որ եթե Հայաստանը շարունակի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ապա 2020 թվականից 7 տարուց ավելի հին ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներն այդ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալից յուրաքանչյուր խորանարդ/սանտիմետրի համար կվճարեն 1.6-ից 2.2 եվրո: «Սա նշանակում է, որ 1.6 լիտր աշխատանքային ծավալի շարժիչով «Opel» տեսակի ավտոմեքենայի մաքսազերծումը կարժենա 2500 եվրո, իսկ 2 լիտր շարժիչի ծավալով մեքենան՝ 4400 եվրո, ընդ որում՝ առանց ԱԱՀ-ի եւ բնօգտագործման հարկերի»,- օրինակ բերեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի ղեկավարը: Իոաննիսյանը նկատեց, որ Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների միջին տարիքը 15-ից 20 տարեկանն է եւ բնակչության 90 տոկոսը հնարավորություն չունի 7 տարուց ավելի նոր մեքենա գնել, իսկ այժմ վերը նշված օրինակի մեքենան ներկրելն ու մաքսազերծելը արժե մոտ 1000 եվրո: «Երկու տարուց, եթե Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, այդօրինակ մեքենաները մաքսազերծելիս բնակիչները կվճարեն 3500-ից 6 հազար եվրո՝ ներառյալ ԱԱՀ-ն եւ բնօգտագործման հարկը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ նոր մեքենաների ներկրման մաքսատուրքը ավելացել է ընդամենը 10 տոկոսով»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am