Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի․ Արա Զոհրաբյան

Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը գրում է․

«ԻՆՉՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգ է առաջ տանում: Շատ բնական հարց է ծագում. Արդյո՞ք Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիր, թե՝ ոչ:

Պատասխանը միանշանակ ՈՉ է: Եվ այս ՈՉ-ը զգացմունքային պատասխան չէ, այլ՝ պարզ իրողությունների վերլուծության արդյունք:

Եկեք հարցը դիտարկենք Ադրբեջանի և նրա հպարտացած ղեկավարի տեսակետից:

Փոքր Ալիևն իր հորն անցել է, քանի որ արել է մի բան, որն իր հայրը չի կարողացել անել: Արցախը խլել է, Հայաստանի տարածքներն է մտել, խեղճացրել է հայերին: Հիմա կարո՞ղ է արդյոք փոքր Ալիևը հաղթողի մեծահոգություն դրսևորել և փաստաթղթով ամրագրել այս վիճակը: Պատասխանը պարզ է. ՈՉ:

Երկու պատճառ կներկայացնեմ:

Առաջինը փոքր Ալիևի մեծ հպարտությունն է: Ժամանակավոր հաղթանակով նա հպարտության մեծ դեղաչափ է ստացել:

Երկրորդ, 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտը (այսուհետ՝ Անկախության ակտ) թույլ չի տալիս փոքր Ալիևին «մեծահոգություն» դրսևորել և խնդիրը լուծել վերջնականապես:

Արդբեջանի անկախության ակտի 1-ին հոդվածում նշվել է՝ 1920 թվականի ապրիլի 27-28-ին ՌՍՖՍՀ 11-րդ բանակի կողմից Ադրբեջանի ներխուժումը, հանրապետության տարածքի անեքսիան և միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության տապալումը հանդիսանում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի անկախության օկուպացիա։

Նույն անկախության ակտի 2-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանական Հանրապետությունը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:

Հիմա պարզ հարց է ծագում, 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը ի՞նչ տարածքներ է համարել իրենը: Իրավանախորդ Ադրբեջանը իրենն է համարել Արցախը, Հայաստանի Սյունիքի մարզն ամբողջությամբ, Վայոց Ձորի մարզի մեծ մասը, Գեղարքունիքի մարզի մի մասը, այդ թվում Սևանա լճի կեսը, Տավուշի մարզի մի մասը (ՏԵՍ՝ կցված քարտեզը): Իհարկե Ազգերի Լիգան չի ընդունել Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը, սակայն այստեղ կարևոր է Ադրբեջանի ախորժակը:

Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը ինչ զիջումներ էլ անի, Ադրբեջանը այդ զիջումը կուլ տալով (ընդունելով) հանդերձ նոր պահանջներ է դնելու այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել վերը նշված չափերով հողազավթումին: Եվ, երբ գա մի պահ, որ Հայաստանը Ադրբեջանի որևէ պահանջ մերժի (իսկ դա մի օր լինելու է, հիմար կկվի /«Չարի վերջը» հեքիաթը վկա), ապա վերջինս կհարձակվի Հայաստանի վրա:

Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի: Միայն ուժեղ Հայաստանը կարող է կանգնեցնել թշնամու ախորժակը»:

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»․ Աբովյան Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից զոհի և վիրավորների, ՌԴ-ն՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը Ավազով բարձված «HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Յոլյան Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ Նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկան Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտաբերվել է քաղաքացու մարմին Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին TRIPP․ չփարատված մտահոգություններ Ինչ եզրակացություն է եղել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում․ Տիրան Խաչատրյան (video) Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի չելենջը` կոմիկ Հովհաննես Դավթյանին (video) Վեհափառի խոսքն՝ ուղղված իր դեմ դուրս եկած Առաքել Սրբազանին (video) Սարսափելի է․ փողոցում մնացած արցախցիները էլ չգիտեն՝ ում դուռը գնալ․ Արեգա Հովսեփյանը՝ Եռաբլուրում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am