Եվրամիությունը պատրաստում է «Բ» պլան՝ Ռուսաստանի դեմ
Եվրամիությունը պատրաստում է «Բ» պլան՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու համար, եթե ԱՄՆ-ն դուրս գա Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններից, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«ԵՄ-ն պատրաստում է Բ պլան՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները պահպանելու համար, եթե Թրամփի վարչակազմը հրաժարվի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններից և փորձի մերձենալ Մոսկվայի հետ», - Կալլասի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
