ԱՄՆ-ն մասնակի համաձայնություն է տվել Ռուսաստանի տարածքային պահանջներին
ԱՄՆ-ն պատրաստ է մասամբ համաձայնվել Ռուսաստանի տարածքային պահանջներին՝ որպես ուկրաինական հակամարտության կարգավորման մաս, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
«Մասամբ՝ այո», - նշել է նա։
Քելլոգը նաև մերժել է այն ենթադրությունը, որ ԱՄՆ-ն այժմ դուրս է գալիս Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններից՝ ասելով, որ ինքը չի հավատում դրան։
