«Ամբողջ գլուխն արյան մեջ էր». Բագրատաշենի սահմանապահների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքով փաստաբանը կդիմի ԱԱԾ տնօրենին

Օրեր առաջ Բագրատաշենի անցակետում ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեեկացնելով, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։ Այդ անձը Կարեն Շիրվանյանն է, որին օրերս մեղարանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, և նա կալանավորվել է երկու ամսով։ Իրականում, ըստ դեպքի ականատեսի, Կարենը տուժող է եղել։ Ամեն ինչ սկսվել է, երբ բագրատաշենցի Արթուր Կիրակոսյանի մեքենան Բագրատաշենի անցակետում սահմանապահները փորձել են կանգնեցնել և պահանջել բացել բեռնախցիկը։ Սակայն Արթուրը տեսնում է, որ սահմանապահները շատ կոպիտ են վարվում իրենց հետ, հրաժարվում է բացել բեռնախցիկը, ինչի հետևանքով առաջանում է վեճ, հետո՝ քաշքշուկ։ Aysor.am-ի հետ զրույցում դեպքի ականատեսներից մեկը պատմում է, որ Արթուր Կիրակոսյանի եղբայրը զանգում է աներորդուն՝ Կարեն Շիրվանյանին, և կանչում մաքսակետ իրենց օգնելու համար։ Կարենը գալիս է մաքսակետ, փորձում հարթել վեճը, սակայն սահմանապահները՝ մի քանի հոգով, ըստ ականատեսի, հարձակվում են նրա վրա ու դաժան ծեծի ենթարկում։ «Մաքսակետի շլագբաումն անցա, ներսում ակտիվություն նկատեցի, առաջացա, տեսա, որ մի քանի սահմանապահ Արթուրին են ծեծի ենթարկում, Արթուրն էլ պաշտպանվում էր, փորձում էր փախնել, բայց բռնում էին, նորից խփում էին, չէր կարում գնար։ Մոտիկացա, ասի՝ տղերք մի խփեք, մեղք ա, թողեք, թող գնա, աղաչելով ու խնդրանքով էի գոռում։ Ոնց որ լսեցին էդ պահին, ու Արթուրը իրանց ձեռքից փախավ։ Հետո թեքվեցի մյուս կողմ, տեսա, որ ընդեղ էլ են կուտակված սահմանապահները՝ 10-15 հոգի։ Էդ պահին մի քիչ առաջ գնացի, տեսա, որ մեկն ընկած ա ու ամբողջ գլուխն արյան մեջ։ Էդ ամենը տեսա, գոռալով՝ տղերք, մի խփեք, մոտեցա ու էդ պահին ինձ հետ հրեցին, չթողեցին մոտենամ», - պատմեց ականատեսը՝ նշելով, որ Կարենը ավելի շատ տուժող է, քան՝ մեղավոր։ Կարեն Շիրվանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ օրը ԱԱԾ սահմանապահները Բագրատաշենի անցակետում իրենց «շատ ագրեսիվ» են պահել։ «Ես վստահ եմ, որ այդ օրը Կարենը զանգից հետո իրականում գնացել է պարզաբանում ստանա, բայց այդ օրը սահմանապահները իրենց շատ ագրեսիվ են եղել։ Մինչև նույնիսկ Կարենի գալը աներորդուն են ծեծի ենթարկած եղել», - ասաց փաստաբանը՝ նկատելով, որ կատարվածը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն չէ այլ միջանձնային վեճ։ Հարությունյանն ասում է, որ մի քանի օր է, ինչ ստանձնել է Շիրվանյանի պաշտպանությունը և պատրաստվում է շուտով բողոքարկել և մեղադրանք առաջադրելու մասին քննչական վարչության, և կալանավորելու մասին դատարանի որոշումները։ Բացի այդ, փաստաբանը պատրաստվում է դիմել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ ծառայողական քննություն իրականացնելու մասին պահանջով։ «Այս քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործ է», - նշեց նա։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am