Երբ Վրաստան է գալիս, հայկական եկեղեցի չի մտնում` գիտի, որ արժանի պատասխան կստանա. Hraparak.am

 Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Տալլինում էր՝ Էստոնիայում, որտեղ այցելեց նաև հայ առաքելական եկեղեցի: Նրան դիմավորել է Բալթյան երկրների, նախկինում վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Արքեպիսկոպոսը ջերմ ընդունելության է արժանացրել Փաշինյանին, օրհնել նրան, հայտարարել, որ աղոթում են Փաշինյանի՝ ծրագրերի հաջող իրականացման համար: 

Համացանցն այդ օրհնանքի կադրերից հետո ակտիվ քննարկում ու քննադատում է թեմի առաջնորդին: Շատերի մոտ արդարացի հարց է առաջացել` Մայր Աթոռը պարբերաբար Փաշինյանին հրաժարական տալու հայրական խրատ է տալիս, շատ արժանապատիվ հոգևորականներ հրաժարվում են ողջունել նրան, պատարագ մատուցել նրա Փաշինյանի ներկայությամբ, Վազգեն արքեպիսկոպոսն իր անձնական վերաբերմո՞ւնքն է դրսևորում, թե՞ Մայր Աթոռի՝ իշխանությունների հետ հարաբերություններում ինչ որ բան է փոխվել: Եւ համացանցում տարբեր տեղեկություններ շրջանառվեցին Միրզախանյանի՝ Վրաստանում հոգևոր ծառայության ժամանակաշրջանից, տարատեսակ խնդրահարույց պատմություններ եւ այլն: 

«Հրապարակը» որոշեց կապ հաստատել Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Թիֆլիսահայերից մեկն ասաց, որ Միրզախանյանի անունը կապված է եղել տարատեսակ բիզնես- ծրագրերի հետ, նրան մեղադրել են կնունքների, հարսանիքների ու թաղումների համար շատ բարձր գումարներ պահանջելու մեջ: Սակայն վերջինս համայնքի առաջնորդի դերում շատ ակտիվ է եղել տարատեսակ միջոցառումների կազմակերպման հարցում, փորձել է համայնքային բոլոր գործերը կենտրոնացնել իր ձեռքում: «Միրզախանյանն ի սկզբանե նիկոլական է եղել, սկզբում լևոնական էր, հետո աջակցեց հեղափոխությանը, իսկ դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը: Չեմ կարծում, թե Արցախի կորուստը որևէ կերպ ազդել է նրա՝ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքի վրա»,-ասաց թիֆլիսաբնակ մեր զրուցակիցը: 

Թիֆլիսում հանրային ակտիվ գործունեությամբ զբաղվող, բժշկական գիտությունների դոկտոր Գուրգեն Մխիթարյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Վրաստանի հայ համայնքի գրագետ շերտը շատ բարձր են գնահատում Վազգեն Միրզախանյանին՝ որպես թեմական եպիսկոպոսի: 

«Վազգեն Միրզախանյանի առաջնորդության ժամանակ մեզ մոտ մկրտության, հարսանիքի, պսակի, թաղման ծեսի, եկեղեցու և գերեզմանի կարգ մասով դրված չէր ինչ-որ թիվ, որ պետք է բերել, մուծել՝ նման բան չի եղել: Ամեն մարդ վճարել է այնքան, որքան կարողացել է կամ ցանկություն է ունեցել: Ու դա հենց առաջնորդի դրվածքն է եղել, որ ժողովրդից ինչ-որ ավելորդ գումարներ չգար, բայց մարդկանց տված գումարն էլ այնքան չնչին էր, որ այդ թեմայով խոսել Միրզախանյանի դեմ, նույնիսկ իմաստ չուներ: Բայց կային սադրիչներ, որոնք հիմա էլ կան, ովքեր ինչ-որ հատուկ ծառայությունների ազդեցությամբ, թե այլ պատճառներով սկսեցին բամբասել ու տարբեր հիմարություններ տարածել Վազգեն Միրզախանյանի մասին»,-ասաց Մխիթարյանը: 

Արքեպիսկոպոս Միրզախանյանին որպես եպիսկոպոս, որպես Կտակարանի մասնագետ, որպես ազգային քարոզչի՝ ինքը շատ է հարգել, սակայն նա ի սկզբանե եղել է «ազգակործան հեղափոխության կողմնակից», նշեց Մխիթարյանը: «Վազգեն Միրզախանյանի կատարած ամեն մի քայլն այսօր զրոյանում է իմ աչքում, քանի որ նա Փաշինյանին այդպես ընդունել է: Ես իրենից նման քայլ չէի սպասում, քանի որ ինքն իր քարոզներում առանջնությունը միշտ տալիս էր Մայր Աթոռին՝ հայոց առաքելական եկեղեցուն: Ես իրենից չէի սպասում, ազնիվ խոսք, այդ լուրը շատ վատ ազդեց ինձ վրա»,-ասաց բժշկական գիտությունների դոկտորը: Սակայն հանուն արդարության չի կարող չշեշտել, որ Միրզախանյանը շատ բարեկիրթ է` գուցե չի ուզեցել հավելյալ լարել հարաբերությունները: Ինքը Միրզախանյանի փոխարեն պարզապես թույլ չէր տա Փաշինյանին մտնել եկեղեցի, ասում է Մխիթարյանը: 

«Փաշինյանը, երբ Վրաստան է գալիս, նա հայկական եկեղեցի չի գալիս, նա գիտի, որ եթե գա, ապա այնպիսի պատասխան կստանա, ինչին արժանի է: Բայց այդ օրհնանքները, և այլն, չեմ կարող ասել, թե ինչի է արել այդպես»,-ասաց Մխիթարյանը, շեշտելով, որ Միրզախանյանին ուղղված մյուս մեղադրանքները զրպարտություն են․ «Գուցե քաղաքական առումով Վազգեն Միրզախանյանը սխալվել է, ինչպես երեք հարյուր հազար հոգին սխալվեց ու ազգակործան հեղափոխություն արեց, բայց բարոյական առումով՝ ոչ, նա անբիծ մարդ է: Ես մոտիկից եմ ճանաչել այդ մարդուն, գիտեմ ով է, ինչ է, բոլորս էլ շատ հարգում, սիրում էինք որպես մեր թեմակալ առաջնորդ, հասնող մարդ: Իր ժամանակ, երբ լեյկեմիայով հիվանդ երեխաներ էինք ունենում, այդ ամեն ինչը ֆինանսավորում էր Վազգեն Միրզախանյանը, իսկ տգետ մարդիկ ասում էին՝ ուր են գնում այն փողերը, որ մենք գցում ենք գանձանակի մեջ»: 

Թիֆլիսաբնակ Գուրգեն Մխիթարյանը պատմեց, որ մորական կողմի ազգականներից է հրաժարվել՝ ազգակործան հեղափոխությանը աջակցելու համար և այդ հարցում անզիջում է՝ հրաժարվում է բոլոր այն մարդկանցից, ովքեր աջակցել են ու շարունակում են աջակցել «ազգակործան հեղափոխությանը»: 

Աղբյուրը՝ Hraparak.am  

դիտվել է 97 անգամ
Լրահոս
5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն Ագրեսորը նահանջելու է այն ժամանակ, երբ ապօրինությամբ ձեռք բերվելիքը ավելի փոքր է, քան դրա համար վճարվող գինը. Խուդոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց Գոհար Ղումաշյանի հետ կատարվողը դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․Ամստերդամ Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցներից Գոհար Ղումաշյանը Բացառիկ կադրեր Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (video) Թող տղամարդկություն ունենա՝ հրաժարական տա (video) Գոհարը նորածին երեխա ունի․ մանրամասներ՝ ինչու և ինչպես են բերման ենթարկել Ղումաշյանին (video) Մեկա՛՝ իջնելու եք, իջնելու եք ու պատասխան տաք․ անհետ կորածի հարազատն՝ ԱԺ-ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am