Թրամփ. ինձ համար ավելի հեշտ է Պուտինի հետ գործ ունենալ, քան Զելենսկու հետ
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի լրագրող Գլեն Բեքի հետ հարցազրույցում ասել է, որ իր համար ավելի հեշտ է գործ ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քան Վլադիմիր Զելենսկիի։
«Կարծում եմ՝ նա պատրաստ է գործարք կնքել, և կասեի, որ մինչ այժմ նրա հետ գործ ունենալն ավելի հեշտ է եղել, քան Զելենսկիի հետ», - խոստովանեց ամերիկացի առաջնորդը։
Թրամփը նաև քննադատել է Կիևի ռեժիմի ղեկավարին՝ Սպիտակ տանը իր այցի ժամանակ «գոռալ սկսելու» համար՝ պահանջելով ամերիկյան իշխանություններից ավելի շատ անվտանգության աջակցություն։
