Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս։ Այս մասին ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ մեկնաբանելով այսօր թաղապետարանում տեղի ունեցած բողոքի ակցիան և Արթուր Չախոյանի այն հայտարարությունները, թե Տեր-Մարգարյանը սպառնացել և անհարգալից է խոսել իր հետ։
«Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս։ Նրանց քաղաքական տերերը չեն մարսել իր Բուչա գնալը։ Մեսրոպ Մանուկյանը և պարոն Չախոյանը գնացել են մի մանկապարտեզ, որը դեռ հանձնված չէ, կան խնդիրներ, ակտը ստորագրված չէ, գումարը փոխանցված չէ․․․ մանիպուլյացիա են անում՝ ցույց տալով իբր այնտեղ երեխաներ են մնում, քարերը կթափվեն երեխաների գլխին։ Մեսրոպ Մանուկյանին ասում եմ՝ շարի քաղաքական թիմիդ, այդ քարը նվեր կտամ, հատ-հատ խփի քաղաքական թիմիդ, վերջում էլ ղեկավարիդ գլխին։ Որևիցե անբարոյական իրավունք չունի գնա մանկապարտեզ ու քննարկի իմ կամ իմ ընկերների բարոյական արժեքը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր հասարակական գործիչ Արթուր Չախոյանը և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էին, թե Տեր-Մարգարյանը սպառնացել և անհարգալից է խոսել իրենց հետ։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը