Գոռ Վարդանյանը կկալանավորվի
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Դյուքենդո հայկական ֆեդերացիա»-ի և «Ֆուլ կոնտակտ կարատե»-ի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Դատարան, սակայն, չէին ներկայացել դատավարության կողմերը, ինչի պատճառով նիստը հետաձգվեց: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 10-ին և դատարանը որոշեց բերման ենթարկել Գոռ Վարդանյանին:
