Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան

«Երևակայենք, որ գործ ունենք ազգային իշխանությունների հետ. Դուք՝ ամենաառաջին քայլով ի՞նչ եք տեսնում, որ, իրոք, ամենաառաջնահերթ պետք է լծվել դրան, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանում ու Թուրքիայում առանձնապես մեծ ուրախությամբ չեն ընդունելու էդ ազգային իշխանափոխությունը Հայաստանում: Երկորդ հարցն արդեն անցյալից և մի փոքր ավելի հուզական։ Արցախյան առաջին հաղթական պատերազմի դերակատարներից, հրամանատարներից, որոնք վաղուց արդեն մեզ հետ չեն, լքել են այս աշխարհը, ո՞ւմ եք ամենահաճախը հիշում կամ կարոտում»,- «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանը նման հարցադրումով դիմեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Մոնթեին։ Վերջից սկսեմ։ Շատ հետաքրքիր կերպար էր, և ցավով, պետք է ասեմ, երևի մոտավորապես 1,5-2 տարի է, Մոնթեի մասին ոչ ոք չի խոսում։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև այն լրատվամիջոցը, որը փորձի Մոնթեի նկարը ցույց տալ, Մոնթեի մասին խոսել, փակում են։ Եվ այս իշխանությունը ոչինչ չարեց, որ այդ մոտեցումը փոխի, կարող էր անել, բայց նրանց ազգային այդպիսի կերպար, ազգային հերոս պետք չէ։ Հիմա մի սերունդ անցնի, ոչ մեկը չի հիշելու, որ Մոնթե գոյություն ուներ։ Պատմաբաններն են իմանալու։ Բայց ամենից վառ, հետաքրքիր կերպար էր՝ իր ամեն ինչով։ Ահավոր ռոմանտիկ, շատ-շատ ռոմանտիկ էր, շատ ուտվող, հետաքրքիր կերպար էր։ Նրան հատուկ կառանձնացնեի և կրկնեմ, չեն խոսում նրա մասին։ Երբ որ ասում ես, ասում է՝ ի՞նչ անենք, հենց Մոնթեի մասին բան ասենք, ալիքը, ֆեյսբուքյան էջը փակում են։ Ադրբեջանը դիմել և ասել է, որ ահաբեկիչ է, և վերջ, և Հայաստանը արդեն երկու տարուց ավել է, ոչինչ չի արել վիճակը փոխելու համար։

Ինչ վերաբերում է առաջին քայլերին։ Մենք բավական բարդ տարածաշրջանում ենք ապրում, և ես ուղղակի համոզված եմ, որ այս տարածաշրջանում կամ դու պետք է գործոն լինես, կամ, բրիտանացիք լավ բան են ասում, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա կա՛մ մենյուում ենք լինելու, կա՛մ մենք ֆակտոր պիտի լինենք։ Գործոն լինելու համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ։ Մարտունակ բանակ ունենալու համար նաև մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական դաշնակիցներ, մենք Չինաստանը չենք և Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում։ Եվ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու, շատ մեծ ռիսկեր, և Սյունիքը վերցնելու գայթակղությունը Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու։ Ու դրա վտանգը կա։ Ե՛վ Սյունիքի հետ կապված, և՛ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա՞ ենք ուզում»,- պատասխանեց նախագահը։

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am